Կոստանդին Այվազյան
Կոստանդին Գրիգորի Այվազյան (ապրիլի 19, 1896[1], Վանք, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), կուսակցական և պետական գործիչ։
Կոստանդին Այվազյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1896[1] |
Ծննդավայր | Վանք, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1937[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է ապրիլի 19-ին, Զանգեզուրի գավառի Վանք գյուղում (այժմ՝ Սյունիկի մարզ)։ Սովորել է Բաքվում, Բաքվի կոմունայի ժամանակ ծառայել է կարմիր բանակում։ 1920 թվականի մայիսի 7-ին մասնակցել է «Վարդան զորավար» զրահագնացքում կայացած խորհրդակցությանը, ընտրվել Դիլիջանի գավառի հեղկոմի անդամ։
1921—1923 թվականներին ղեկավար աշխատանք է տարել էջմիածնի, Նոր Բայազետի գավառային կուսկոմիտեներում։ 1926 թվականից եղել է Հայաստանի ջրային տնտեսության պետ։ Ընտրվել է Հայաստանի Կենտգործկոմի, Անդրկենտգործկոմի անդամ։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 348)։ |