Կոսկա նապաստակը և աղբյուրը

մուլտֆիլմ

Կոսկա նապաստակը և աղբյուրը (ռուս.՝ Заяц Коська и родничок), 1974 թվականին Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայի կողմից նկարահանված մուլտֆիլմ։ Հեքիաթը պատմում է բնության մեջ ջրի շրջապտույտի մասին։

Կոսկա նապաստակը և աղբյուրը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՅուրի Պրիտկով
ՍցենարիստՆիկոլայ Գրիբաչյով
ՀնչյունավորումՄարիա Վինոգրադովա և Պյոտր Իլյիչ Վիշնյակով
Բեմադրող նկարիչՏատյանա Սազոնովա
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն574 վայրկյան
Թվական1974

Սյուժե խմբագրել

Հետաքրքրասեր Կոսկա նապաստակն ապրում էր անտառում։ Ամբողջ օրը վազում էր և ցանկանում էր ամեն ինչ իմանալ։ Մի օր նա հանդիպում է հողի տակից ցայտող մի աղբյուրի։ Կոսկան աղբյուրին հարցնում է, թե այն որտեղից է գալիս և ինչ է պատրաստվում անել։ Աղբյուրը պատասխանում է, որ ինքն ուզում է տեսնել, թե ինչ կա հեռուներում։ Եվ նապաստակ Կոսկան մրցավազք է սկսում Աղբյուրի հետ։ Այնքան է վազում, մինչև Աղբյուրը միաձուլվում է գետի հետ, հետո գոլորշանալով` դառնում ամպիկ։ Այնուհետև ամպից անձրև է գալիս, ջուրը ներծծվում է հողի մեջ, և նորից Աղբյուրը սկսում է հոսել։ Աղբյուրը ձմռանը կրկին վերադառնում է սպիտակ ձյան տեսքով։

Հեղինակներ խմբագրել

Սցենարի հեղինակ Նիկոլայ Գրիբաչյով
Ռեժիսոր Յուրի Պրիտկով
Բեմադրող նկարիչ Տատյանա Սազոնովա
Կոմպոզիտոր Եվգենի Պտիչկին
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Մոնտաժող Գ. Սմիրնով
Օգնականներ Գ. Անդրեևնա, Ա. Շեր
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ռենատա Միրենկովա, Լեոնիդ Կայուկով, Մարինա Ռոգովա, Իվան Դավիդով, Վիոլետա Կոլեսնիկովա, Իգոր Պոդգորսկի, Նատալյա Բարկովսկայա
Դերերը հնչյունավորել են Մարիա Վինոգրադովա - Նապաստակ Կոսկա,
Պյոտր Վիշնյակով - հեղինակի ձայնը,
Լիդիա Կատաևա, Ալեքսանդրա Բաբաևա, Թամարա Դմիտրիևա
Նկարիչներ Լիդիա Մոդել, Ելենա Տանենբերգ
Խմբագիր Արկադի Սնեսարև
Մուլտֆիլմի տնօրեն Լյուբով Բուտիրինա

Թողարկումներ խմբագրել

  • Twic Lyrec ստուդիայի կողմից 1990-ական թվականներին թողարկվել է համանուն մուլտֆիլմի աուդիո հեքիաթը` ըստ Ալեքսանդր Պոժարովի տեքստի։

Վերաթողարկում DVD ձևաչափով խմբագրել

  • Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է Սոյուզմուլտֆիլմ ստուդիայի «Սուտլիկ նապաստակը» մուլտֆիլմերի հավաքածուի մեջ[1]

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Նապաստակ Կոսկան ըստ Նիկոլայ Գրիբաչովի ստեղծագործությունների դիաֆիլմերի` «Աղվես Լարիսկայի և նապաստակ Կոսկայի մասին», «Թե ինչպես աղվես Լարիսկան դարձավ սագերի դայակ», հերոսն է։

Գրականություն խմբագրել

  • Грибачёв Н. Заяц Коська и родничок. — М.: Яблоко, 2013. — (Мультсказка). — ISBN 5-947070-001-0, 9-4707-0001-5, 978-5-94707-153-5 Художники Т. Сазонова и Ю. Прытков. Иллюстрации и текст по мультфильму.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել