Կոպալ (իսպ.՝ copal-խեժ, ձյութ), բրածո բնական ձյութ։ Հիմնականում կազմված են ձյութային թթուներից։ Աչքի են ընկնում մեծ կարծրությամբ, հալման բարձր ջերմաստիճանով (մինչև 360 °C և ավելի), քիմիական կայունությամբ։ Խտությունը՝ 1, 03-1, 07 գ/սմ³։ Կոպալները տարագույն են՝ անգույնից մինչև շագանակագույն։ Անվանումը հաճախ տրվում է հանույթի վայրի անունով, օրինակ, զանզիբար, մոզամբիկ, անգոլա, բոռնեո, բրազիլական կոպալ և այն։ Լայնորեն կիրառվում էին լաքերի արտադրության մեջ։ Սինթետիկ ձյութերի երևան գալով կորցրել են իրենց նշանակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 596