Կոնստանտին Սարաջև (երաժշտության տեսաբան)

Կոնստանտին Կոստանդինի Սարաջյան (1900, Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1942), երաժշտության տեսաբան, կոմպոզիտոր։ Հայ խորհրդային դիրիժոր, մանկավարժ, երաժշտական, հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945), Աշխատանքի հերոս (1921) Կոնստանդին Սարաջևի (1877-1954) որդին է։

Կոնստանտին Սարաջև
Ծնվել է1900
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել է1942
Մասնագիտությունկոմպոզիտոր

Կենսագրություն խմբագրել

Կոնստանտին Սարաջևը ծնվել է 1900 թվականի մարտի 25-ին Մոսկվայում, ազգությամբ հայ դիրիժոր Կոնստանտին Սարաջևի[1] և Նիլ Ֆիլատովի դստեր՝ Ն. Սարաջևայի ընտանիքում։ Վերջինս եղել է Սերգեյ Ռախմանինովի աշակերտուհին։

Կոնստանտին Սարաջևն ունեցել է բացառիկ լսողություն. 1 օկտավայում 12 կիսատոների փոխարեն տարբերել է շուրջ 1700 նրբագույն ելևէջներ, որը դարձել էր ժամանակի գիտական ուսումնասիրության առարկա։ Եկեղեցում եղել է ժամհար (1914–30), ուսումնասիրել է եկեղեցական զանգերի ղողանջները, որոնք վերածել է յուրատեսակ «ղողանջների համերգների»։ Առաջադրել է յուրաքանչյուր զանգի անկրկնելիության տեսություն, եկեղեցական զանգերի կատարյալ համալիր ստեղծելու գաղափար և այլն։ Կիրառել է զանգերը գործադրելու նոր միջոցներ և հնարքներ՝ օգտագործելով ոտնակների ստեղնաշար, ձեռքի մատների, անգամ արմունկների շարժումներ։

Կատարել է Մոսկվայի բոլոր եկեղեցիների, վանքերի և տաճարների ամենամեծ զանգերի 317 ձայնային սպեկտրների երաժշտական նոտագրությունը։ Ձեռագիրը պահվում է Դանիլով վանքի թանգարանում[2]. Այն տպագրվել է «Մշակույթի հուշարձաններ. Նոր հայտնագործություններ» (ռուս.՝ «Памятники культуры. Новые открытия») տարեգրքի 1977 թվականի համարում (հրապարակումը պատրաստել է երաժշտագետ և զանգերի մասնագետ Լարիսա Բլագովեշչենսկայան)։

Կոնստանտին Սարաջևը երազել էր ստեղծել Մոսկովյան համերգային զանգակատուն, որը նախատեսված կլիներ երաժշտական, ոչ թե եկեղեցական զանգահարություններ կատարելու համար։ Միաժամանակ նա հասկանում էր, որ իր արվեստն այլևս եկեղեցական զանգահարություն չէ («...մեղք է այդպես զանգերը ղողանջելը... Տերը կպատժի ինձ նման զանգահարության համար» (ռուս.՝ «… это грех так звонить,… Господь накажет меня за такой звон»[3]

1930 թվականին Հարվարդի համալսարանը (ԱՄՆ) Սարաջևին հրավիրել է համալսարանի աշտարակը զանգակատան վերածելու և Ռուսաստանից գնված զանգեր տեղադրելու համար, որոնք ԽՍՀՄ-ից գնել էր ամերիկացի միլիոնատեր Չարլզ Ռիչարդ Քրեյնը (1917 թվականի Փետրվարյան հեղափոխության կազմակերպիչներից մեկը Ռուսաստանում, ինչպես նաև Տրոցկու հովանավորներից մեկը) ԽՍՀՄ-ում իր ներկայացուցչի՝ Թոմաս Վիտեմորի օգնությամբ[4] (Հարվարդի համալսարանի աշխատակից, Մոսկվայում ամերիկյան բարեգործական առաքելության անդամ, որը ֆինանսավորվում էր Չ. Ռ. Քրեյնի կողմից), որն աշխատանքի է վերցրել նաև Ռուսաստանի ամենահայտնի ժամհարին։ Սակայն Քրեյնի և Սարաջևի հարաբերությունները չեն ստացվել[5], և 1930 թվականի դեկտեմբերին նա վերադարձել է ԽՍՀՄ։

Աշխատել է «Музыка-колокол» գրքի վրա, որի ձեռագիրը չի պահպանվել։ Նա հեղինակել է 13-ից ավելի ղողանջների կոմպոզիցիաներ, նաև գծագրեր ու նախագծեր (Մոսկվայի Երաժշտարվեստի պետական թանգարան)։

Կոնստանտին Սարաջևը զոհվել է 1942 թվականին, երբ ռումբ է ընկել Մոսկվայի շրջանի նյարդաբանական հիվանդանոցի վրա։

Անաստասիա Ցվետաևան Կոնստանտին Սարաջևին է նվիրել «Сказ о звонаре московском» հոդվածը, որը հրապարակվել է «Մոսկվա» ամսագրում (1977 թվականի թիվ 7), ավելի ուշ, Կոնստանտինի եղբոր՝ Նիլ Կոնստանտինովիչ Սարաջևի հետ միասին նա գրել է «Կախարդական ղողանջի վարպետը» (ռուս.՝ «Мастер волшебного звона») գիրքը։ Կոնստանտին Սարաջևը Ցվետաևային ասել է, որ ինքը օկտավայում լսում է 1701 ելևէջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сараджев, Константин Соломонович(ռուս.) // Википедия. — 2021-07-05.
  2. «О звоннице и современных звонах Данилова монастыря». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  3. «Колокольная симфония Константина Сараджева — Газета «Кижи» № 3 (21) апрель 2006 | Информация для посетителей музея-заповедника «Кижи»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  4. МОФ Фонд Святого Всехвального апостола Андрея Первозванного ::(չաշխատող հղում)
  5. Russian Community Journal(չաշխատող հղում)

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։