Կոնստանտին Մոզել (ռուս.՝ Константи́н Никола́евич Мо́зель, սեպտեմբերի 1, 1937(1937-09-01)), ռուս դիվանագետ։

Կոնստանտին Մոզել
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր սեպտեմբերի 1, 1937(1937-09-01) (86 տարեկան)
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Աշխատանքային արիության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

1964 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի որակավորման բարձրացման կուրսերը։ 1964 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ֆրանսերենին, իսպաներենին և անգլերենին։ Պատմական գիտությունների թեկնածու է։

  • 1993 թվականից մինչև 1996 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մշակութային կապերի վարչության պետ։
  • 1996 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 1999 թվականի օգոստոսի 27-ը Լիտվայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 1999 թվականի օգոստոսի 24-ից մինչև 2005 թվականի մարտի 31-ը Մեքսիկայի Հանրապետությունում և Բելիզի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]
  • 2005 թվականից համարվում է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի միջազգային հարաբերությունների գործադիր փոխնախագահ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2000 թվականի դեկտեմբերի 25)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2005 թվականի ապրիլի 8)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի սեպտեմբերի 13)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 02.11.1996 № 1521 «О назначении Мозеля К.Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Литовской Республике»
  2. Указ Президента Российской Федерации от 27.08.1999 № 1124 «О Мозеле К.Н.»
  3. Указ Президента Российской Федерации от 27.08.1999 № 1127 «О назначении Мозеля К.Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Мексиканских Соединенных Штатах и Белизе по совместительству»
  4. Указ Президента Российской Федерации от 31.03.2005 № 366 «О Мозеле К.Н.»
  5. Указ Президента Российской Федерации от 25.12.2000 № 2072 «О присвоении дипломатического ранга» Արխիվացված 2014-04-29 Wayback Machine
  6. Указ Президента Российской Федерации от 18.04.2005 № 436 «О присвоении дипломатических рангов»
  7. «Указ Президента Российской Федерации от 13.09.2010 № 1127 «О присвоении Чурилину А.А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել