Կոնստանտին Մանիակես (հուն․՝ Κωνσταντῖνος Μανιάκης; ), եղել է Բյուզանդիայի պալատական բարձրաստիճան պաշտոնյա, ապրել է 9-րդ դարում։

Կոնստանտին Մանիակես
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն

Կենսագրություն

խմբագրել

Կոնստանտինը հավանաբար հայկական ազնվական ընտանիքից էր։ Թեոփիլոս կայսեր օրոք հայ իշխանների պատվիրակության կազմում ժամանել է բյուզանդական արքունիք և որպես պատանդ մնացել Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում[1][2]։ Մանիակեսի խելացիությունն ու ֆիզիկական հատկությունները շուտով աչքի ընկան, նա արագորեն շահեց Թեոփիլոսի վստահությունը և բարձրացավ պալատական հիերարխիայում։ Թեոփիլոսի թագավորության վերջում բարձրաստիճան պաշտոնում էր։ Թեոփիլոսի մահից հետո, նա դեռ կրում էր այդ պաշտոնը և 843 թվականին պաշտոնազրկել է պատրիարք Հովհաննես VII Գրամատիկոսին, ով հետագայում սուտ մեղադրանքներ է ներկայացրել և Կոնստանտինին մեղադրել խոշտանգումների մեջ[1][2]։

Նրա ազդեցությունը կայսերական արքունիքում մեծ էր կայսրուհիներ Թեոդորայի և Թեոկտիստայի իշխանության ժամանակ, ինչպես նաև դրանից հետո՝ Միքայել III-ի միանձնյա կառավարման ժամանակ։ Ըստ Ռոդոլֆ Գուլիանդի ի վերջո, հասավ պատրիկիոսի կոչմանը և լոգոտետի (արտաքին գործերի նախարարի) պաշտոնին[1][2]։ 855 թվականին Թեոկտիստոսի կործանումից հետո, ինչը մշակվել էր Թեոդորայի եղբոր՝ Վարդասի կողմից, Մանիակեսը փորձել է փրկել Թեոկտիստոսին մահապատժից, սակայն նրա քայլերը ապարդյուն էին[1][2]։ Մանիակեսը Բարսեղ Ա Մակեդոնացու հովանավորներից մեկն էր, ով 867 թվականին դարձել է կայսր և թագավորել մինչև 886 թվականը։ Ըստ Գենեսիոսի և բյուզանդացի այլ մատենագիրների՝ Կոնստանտինն ազգակցական կապ ուներ ապագա կայսրի հետ, ով նույնպես ծագումով հայ էր[1][2]։ Մանիակեսը նաև Փոտ պատրիարքի հակառակորդն էր, հետևաբար, Փոտի հակառակորդ Իգնատիոսի ընկերն ու դաշնակիցը, նույնիսկ Վարդասի հրամանով վերջինիս բանտարկության ժամանակ օգնել է նրան[1][2]։ 866 թվականի ապրիլին Բարսեղ Մակեդոնացու կողմից կազմակերպված Վարդասի սպանության ժամանակ Կոնստանտինը իրարանցում ստեղծելով պաշտպանել է Միքայել III-ին[1][2]։ Նա եղել է Միքայել III-ի գործընկերը կայսրի սիրելի զբաղմունքում՝ ձիերի և կառքերի մրցավազքում, վերջին տեղեկությունը Մանիակեսի մասին եղել է 866 թվականի սեպտեմբերի 1-ին Սուրբ մայրիկի պալատի ձիարշավարանում տեղի ունեցած ձիարշավը[1][2]։

Ընտանիք

խմբագրել

Կոնստանտին Մանիակեսը 10-րդ դարի սկզբին նմանեցվել է Թոմասի հոր՝ պատրիկոսի և լոգոգետի, ինչպես նաև պատմաբան Գենեսիոսի պապի հետ, սակայն Պատրիցիա Կարլին Հայթերի և Թադևոս Վասիլևսկու հետագա ուսումնասիրությունները հերքել են այդ վարկածը[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Winkelmann et al. (2000), p. 578
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Guilland (1967), p. 569
  3. Winkelmann et al. (2000), pp. 578, 579

Աղբյուրներ

խմբագրել
  • Guilland, Rodolphe (1967). «Le Drongaire et le Grand drongaire de la Veille». Recherches sur les institutions byzantines, Tome I (French). Berlin: Akademie-Verlag. էջեր 563–587.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Winkelmann, Friedhelm; Lilie, Ralph-Johannes; և այլք: (2000). «Konstantinos Maniakes (# 3962)». Prosopographie der mittelbyzantinischen Zeit: I. Abteilung (641–867), 2. Band: Georgios (# 2183) – Leon (# 4270) (German). Walter de Gruyter. էջեր 577–579. ISBN 978-3-11-016672-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)