Կոնստանտին Լանդա
Կոստանդին Լանդա (մայիսի 22, 1972[1], Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 12, 2022[2][3]), ռուս շախմատիստ և մարզիչ, գրոսմայստեր (1995)։
Կոնստանտին Լանդա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 22, 1972[1] |
Ծննդավայր | Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 12, 2022[2][3] (50 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | շախմատիստ և մարզիչ |
Կայք | chesslanda.com |
Konstantin Landa Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅակով Ռուսակովի սան (№15 մանկապատանեկան մարզադպրոց, Օմսկ)։ Նաև սովորել է Բոտվիննիկ-Կասպարովի դպրոցում Մոսկվայում։ 1999 թվականից ապրել է Դորտմունդում, Գերմանիա։ Մարզել է Արկադի Նայդիչին։ 2010 թվականի դրությամբ մարզում էր Ալեքսանդրա Կոստենյուկին, Եվգենի Ալեքսեևին, Դանիելե Վոկատուրոյին[4]։
Հաղթել է մի շարք մրցաշարերում, այդ թվում՝ Օբերվարտում 1994 և 1995 թվականներին, Նոյաբրսկում (1995), Ուբեդայում (1999), Դայցիզաուում (2001), Ֆյուրտում (2002), Բադ Վիզզեում (2002), Տրիեստեում (2005), Ռեջո-Էմիլիայում (2006), Համբուրգում (2007), Ֆլիսինգենում (2011)[5]։ Մասնակցել է ՇՄՖ-ի նոկաուտ համակարգով աշխարհի առաջնությանը (2004), ՇՄՖ-ի աշխարհի գավաթին (2007)։ Ռուսաստանի թիմային առաջնությունների հաղթող (1996, «Լադյա» Ազով) և բազմակի մրցանակակիր[6]։
2019 թվականին եղել է ռուս Ալեքսանդրա Գորյաչկինայի մարզիչը, որը հաղթել է աշխարհի շախմատի թագի հավակնորդների մրցաշարում (մրցումն անցկացվել է 2019 թվականի մայիսի վերջից մինչև հունիսի կեսը)[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 chessgames.com — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 tweet — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 https://sahmatlista.wordpress.com/2022/10/12/in-memoriam-velemajstor-konstantin-landa-1972-2022/
- ↑ «Биография». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Высшие достижения». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «OlimpBase:: Russian Chess Premier League:: Konstantin Landa». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Александра Горячкина: У меня очень многое зависит от мотивации» (ռուսերեն). Российская Шахматная Федерация. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 18-ին.