Կոնստանտինոս Մավրոպանոս

Կոնստանտինոս Մավրոպանոս (հունարեն՝ Κωνσταντίνος Μαυροπάνος, դեկտեմբերի 11, 1997(1997-12-11)[1], Աթենք, Հունաստան), հույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Կոնստանտինոս Մավրոպանոս
Κωνσταντίνος Μαυροπάνος
Մավրոպանոսը Արսենալի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հունաստան Հունաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 11, 1997(1997-12-11)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Հասակ 194 սմ
Քաշ 90 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 27
Պատանեկան կարիերա
2008-2016 Հունաստան Ապոլոն Սմիրնիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2018 Հունաստան ՊԱՍ Յանինա 18 (3)
2018-ներկա Անգլիա Արսենալ 7 (0)
Ազգային հավաքական
2017-2018 Հունաստան Հունաստան Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 20-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

ՊԱՍ Յանինա խմբագրել

Մավրոպանոսը Ապոլոն Սմիրնիսի ակադեմիայի սան է[3]։ 2016 թվականի հունվարին միացել է ՊԱՍ Յանինային՝ կնքելով 3․5 տարվա պայմանագիր[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 29-ին՝ Ագրոտիկոսի դեմ խաղում[5]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց 2017 թվականի ապրիլի 5-ին՝ Վերիայի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ Աստերասի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[7]։ Օգոստոսի 27-ին՝ ԱԵԿ Աթենքի դեմ խաղում նա ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ, իսկ հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով[8][9]։ ՊԱՍ Յանինայի կազմում Մավրոպանոսը մասնակցեց 20 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում[4]։

Արսենալ խմբագրել

2018 թվականի հունվարի 4-ին Մավրոպանոսը տեղափոխվեց Արսենալ 2․1 միլիոն եվրոյի դիմաց[10][11][12]։ Հունվարի 15-ին նա օգնեց Արսենալի մինչև 23 տարեկանների թիմին հաղթել Մանչեսթեր Յունայթեդին 4-0 հաշվով[13]։ Փետրվարի 2-ին Մավրոպանոսը ներառվեց Արսենալի՝ Եվրոպայի Լիգայի կազմում[14]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Մավրոպանոսը նշեց ապրիլի 29-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[15][16]։ Մայիսի 9-ին նա հեռացվեց խաղադաշտից Լեսթեր Սիթիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 15-րդ րոպեին[17][18]։ Իր առաջին մրցաշրջանում Մավրոպանոսը անցկացրեց ընդամենը 3 հանդիպում[19]։

2018 թվականի սեպտեմբերին Մավրոպանոսը ստացավ աճուկի վնասվածք՝ բաց թողելով շուրջ 4 ամիս[20][21]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ[22]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ՊԱՍ Յանինա 2016–17 Սուպերլիգա 2 0 2 0 0 0 4 0
2017–18 14 3 2 0 16 3
Ընդհանուր 16 3 4 0 0 0 0 0 20 3
Արսենալ 2017–18 Պրեմիեր Լիգա 3 0 0 0 0 0 0 0 3 0
2018–19 4 0 0 0 0 0 0 0 4 0
2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 7 0 0 0 0 0 0 0 7 0
Կարիերայի ընդհանուր 23 3 4 0 0 0 0 0 27 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Greece - K. Mavropanos - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  3. «Κωνσταντίνος Μαυροπάνος: Το νέο διαμάντι του ΠΑΣ Γιάννινα (pics)» (հունարեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  4. 4,0 4,1 «Who is Arsenal signing Mavropanos? Meet Greece's next big defender & €2.1m transfer bargain | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  5. «Agrotikos Asteras vs. PAS Giannina - 29 November 2016 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  6. «Veria vs. PAS Giannina - 5 April 2017 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  7. «Asteras Tripolis vs. PAS Giannina - 19 August 2017 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  8. «Pas Giannina vs. AEK Athens - Football Match Summary - August 27, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  9. «LIVE PAS Giannina - AEK Athens - Greek Super League - 27 August 2017». Eurosport. 2017 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  10. «Konstantinos Mavropanos joins the club». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  11. «Arsenal transfer news: Arsenal complete signing of Greek defender Konstantinos Mavropanos | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  12. «Konstantinos Mavropanos signs for Arsenal from PAS Giannina». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  13. «Arsenal U23 4-0 Manchester United U23: Match report». Mail Online. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  14. Archer, Bruce (2018 թ․ փետրվարի 2). «Arsenal include shock name in Europa League squad: You'll never guess who Wenger picked». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  15. «Manchester United - Arsenal FC, Apr 29, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  16. «Mavropanos 8/10 on Arsenal debut». ESPN.com (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 29. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  17. «Leicester City - Arsenal FC, May 9, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  18. «Leicester City 3-1 Arsenal» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  19. «Konstantinos Mavropanos | Football Stats | Arsenal U21 | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  20. «Team news: Sokratis, Mavropanos, Mkhitaryan». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  21. «Arsenal man out for a month as injury blow is confirmed + Mkhitaryan/Sokratis latest | Arsenal Station | Arsenal FC News» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  22. «Konstantinos Mavropanos». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել