Կոնգոյի ճգնաժամ (ֆր.՝ Crise congolaise) (1960—1965), սուր քաղաքական ճգնաժամ, որը տեղի ունեցավ նախկին Բելգիական Կոնգոյում 1960 թվականի հունիսի 30-ին, անկախություն ձեռք բերելուց հետո մինչև Մաբուտու իշխանության գալը։ Բախումների ընթացքում զոհվեց ավելի քան 100 հազար մարդ[2]։

Կոնգոյի ճգնաժամ
Սառը պատերազմ

Բելգիացի դեսանտային զինվորները Կոնգոյում 1964 թվականին "Կարմիր վիշապ" ռազմական գործողություն իրականացնելու ժամանակ
Թվական 30 հուլիս 1960 - 25 նոյեմբեր 1965
Վայր այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Արդյունք Մաբուտուն գալիս է իշխանության
Ընդհանուր կորուստներ
≈ 100,000 [1]

Նոր պետության ստեղծման օրվանից սկսեցին հակասությունները պահպանողական նախագահ Ժոզեֆ Կասավուբուի ( ABAKO(ֆր.՝ Alliance des Bakongo) կուսակցություն) եւ ձախ ազգայնական վարչապետ Պատրիս Լումումբա (MNC-L(ֆր.՝ Mouvement national congolais-Lumumba) կուսակցություն) միջև։ Այս փաստը օգտագործեցին կենտրոնախույզ տարածաշրջանները. անկախության հռչակումից մի քանի օր անց Մոիզ Չոմբեի գլխավորությույամբ իրեն անկախ հռչակեց հարուստ և կենտրենից հեռու հարավարևելյան Կատանագա տարածաշրջանը։ Կատանագայի օրինակին հետևեց Կասաին նահանգը Ալբերտ Կալոնջիի գլխավորությամբ։ Վարչապետ Լումումբա փորձում էր պայքարել անջատողականների դեմ, որի համար նա նույնիսկ օգնություն խնդրեց ԽՍՀՄ-ից, որի համար էլ «խորհրդային» առաջնորդի համբավ ձեռք բերեց։ Նախագահի՝ որի կողմը անսպասելի անցավ պաշտպանության նախարար Մաբուտուն, հետ կոֆլիկտի սրումից հետո Լումումբան որոշում է ստեղծել այլընտրանքային կառավարություն Ստենլեվիլում(որտեղ նա աջակցություն ստացավ), սակայն առևանգվել վարկածներից մեկի համաձայն կոնգոնացի զինվորների կողմից, տեղափոխվել Էլիզաբեթվիլ և սպանվել 1961 թվականի հունվարի 17-ին։

Նոր վարչապետ դարձավ լումումբիստ Անտուան Գիզենգան, որին շուտով փոխարինեց Սիրիլ Ադուլային, այնուհետեւ 1964 թվականի հուլիսին այդ պաշտոնը զբաղեցրեց անջատողական առաջնորդ Մոիզ Չոմբենը։ Չոմբեն կարգ ու կանոն հաստատելու համար հրավիրեց բելգիացի վարձկան զինվորների, ինչի համար էլ «իմպերիալիստի» համբավ ձեռք բերեց։ ԽՍՀՄ-ի աջակցությամբ երկրի արևելքում սկսվեց Սիմբայի ապստամբությունը, որը Լումումբային հռչակեց հերոսը։ Աբստամբների դեմ պայքարելու համար Բելգիայի իշխանությունները Միացյալ Նահանգների հետ միասին իրականացրին «Կարմիր վիշապ» ռազմական գործողությունը։ Ճգնաժամն ավարտվեց Մաբուտուի կողմից ռազմական հեղաշրջումով։

Նախապատմություն

խմբագրել

Բելգիական կառավարություն

խմբագրել

Կոնգոյում գաղութային տիրապետությունը ստեղծվել է XIX դարի վերջում։ Բելգիայի թագավոր Լեոպոլդ II, որը հիասթափված էր Բելգիայի միջազգային ազդեցության եւ հեղինակության պակասից, փորձեց համոզել Բելգիայի կառավարությանը աջակցել Կոնգոյի գետի այն փոքրիկ ավազանում գաղութային ընդլայնմանը։ Բելգիայի իշխանության անտարբերությունը այս գաղափարի առնչությամբ ստիպեցին միապետն ի վերջո ստեղծել գաղութը իր ուժերով։ Մի շարք արևմտյան երկրների աջակցությամբ, որոքն Բելգիան դիտարկում էին որպես օգտակար «բուֆեր» գաղութային գերտերությունների միջև և 1885 թվականին Լոեպոլդի սեղեղծած գաղությանին տերությունը միջազգային ճանաչում ստացավ «Կոնգոյի ազատ պետություն» անվանվանբ [3]։ Այնուամենայնիվ, դարի սկզբին բնիկ պաշտոնյաներիերի կամայականությունը հանգեցրեց Բելգիայի նկատմամբ դիվանագիտական ճնշմանը, որի արդյունքում 1908 թվականին ստեղծվեց Բելգիական Կոնգոն[4]։

Բելգիացիները Կոնգո իշխում էին իրենց կառավարության, առաքելության և մասնավոր տնտեսական շահերից դրդված [5]։ Բելգիայի կոմերցիոն շահերի արտոնությունը նշանակում էր, որ Կոնգոյում մեծ կապիտալներ սկսեցին շրջանառվել և որոշ շրջաններ մասնագիտացան առանձին ռեսուրսների արդյունահանման վրա։ Շատ դեպքերում պետության և մասնավոր բիզնեսի շահերը այնքան սերտորեն էին կապված, որ պետությունը օգնում էր ընկերություններին ճնշել գործադուլները և վերացնել այլ խոչընդոտներ։ Երկիրը բաժանված էր վարչական միավորների, ի տարբերություն անգլիացիների և ֆրանսիացիների, որոնք պահպանել էին գաղութային երկրների կառավարման համակարգը (պետական պաշտոններում հիմնականում զբաղեցնում էին տեղի բնիկները), բելգիացիները իրենց ձեռքն էին վերցրել գաղութի լիակատար վերահսկողությունը։ Նրանք ստեղծեցին ռասայական խտրականության համակարգ։ Բազմաթիվ սպիտակ ներգաղթյալներ, ովքեր Կոնգո էին տեղափոխվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, հասարակության տարբեր շերտերից էին սակայն միշտ համարվում էր սևամորթնեից բարձր[5]։ 1940—1950-ական թվականներին Կոնգոն բնորոշվում էր աննախադեպ տեմբերով աճող ուրբանիզացիայով և գաղութային վարչակարգը նախաձեռնեց տարբեր զարգացման ծրագրեր[6]։ Այս միջոցառումների արդյունքում ստեղծվեց նոր միջին դաս`եվրոպականացված աֆրիկացիների «évolués» [6]։ 1950 թվականին Կոնգոյում աշխատուժը երկու անգամ ավելի բարձր էր, քան մյուս աֆրիկյան գաղութներում [7]։ Կոնգոյի հարուստ բնական ռեսուրսները, այդ թվում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի միջուկային ծրագրի ընթացքում օգտագործված ուրանի հանքավայրերը, զգալի հետաքրքրություն առաջացրեցին տարածաշրջանի վրա գերտերությունների `Սովետական Միության եւ ԱՄՆ-ի սառը պատերազմի ընթացքում [8]։

Քաղաքական մթնոլորտ

խմբագրել

Աֆրիկյան ազգայնական շարժումը սկսել է զարգանալ 1950-ական թվականներից Բելգիական Կոնգոյում, հիմնականում եվրոպականացված աֆրիկացիների՝ «évolués»-ի շրջանում։ Շարժումը բաժանվել էր մի քանի խմբերի, որոնք բաժանված ըստ էթնիկ և աշխարհագրական հիմք և հաճախ հակադրվում էին միմյանց [9]։ Խոշոր ազգայնական շարժումը մեկ միասնական կազմակերպություն էր, որի նպատակը աստիճանաբար անկախության հասնելնն էր [10]։ Շարժման հիմնադիրների թվում էին Պատրիս Լումումբան, Սիրիլ Ադանուլան և Ժոզեֆ Իլեօն, սակայն այլ քաղաքական գործիչներ մեղադրեցին կուսակցությանը չափաձավորության մեջ [11]։ 1959 թվականին Լումումբան դարձավ Կոնգոյի ազգային շարժման դեմքը , որը բաղկացած էր 58 000 անդամներից [12]։ Կոնգոյի ազգային շարժման մրցակիցն էր ABAKO-ն (Alliance des Bakongo) Ժոզեֆ Կասաբուդուի գլխավորությամբ, որը ավելի արմատական դրքորոշոմ ուներ, ով կոչ էր անում անմիջապես երկիրն ազատել [13]։ ABAKO-ի գաղափարախոսությունը պնդում էր, որ անկախ Կոնգոն պետք է կոնգոցիների պետությունը [14]։ Երրորդ խոշորագույն կուսակցությունը CONAKAT-ն էր (Confédération des Associations Tribales du Katanga), որը գլխավորում էին հակակոմունիստներ Մոիզ Չոմբեն և Գոդֆրուա Մունոնգոն։ CONAKAT կողմ էր ֆեդերալիզմի և ներկայացնում էր երկրի հարավային Կատանգա շրջանը։ Ավելի փոքր կուսակցությունների հարկ է նշել արմատական՝ Աֆրիկյան համերաշխություն կուսակցությունը և Բայազի դաշինքը [15]։

Անկախություն

խմբագրել

Բելգիայի խորհրդարանական աշխատանքային խումբը անկարգություններ սկսվելուց հետո հրապարակեց Կոնգոյի ապագայի մասին պաշտոնական կառավարական հաղորդագրություն `նշելով « ներքին ինքնավարության» մեծ պահանջի մասին[12]։ Օգյուստ դե Շրայվերը՝ գաղութների նախարարը 1960 թվականի հունվարին Բրյուսելում կազմակերպեց «Կոնգոյի կլոր սեղան» Կոնգոյի բոլոր հիմնական կուսակցությունների առաջնորդների հետ[16]։ Լումումբա, որը Ստենլիվիլում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվել էր, ազատ է արձակվեց համաժողովի նախօրեին եւ գլխավորեց «Աֆրիկյան ազգայնական շարժում» կուսակցության պատվիրակությունը [16]։ Բելգիայի կառավարությունը պլանավորել էր Կոնգոյի անկախությունը տալ առաջիկա 30 տարիների ընթացքում, սակայն Կոնգոյի դիրքորոշումը միաձայն էր անկախություն 1960 թվականի հունիսի 30-ին [17]։ Դաշնության, էթնիկ պատկանելության և ապագայում Կոնգոյի հարցերում Բելիգիայի դերի մասին մնացին չլուծված, քանի որ պատվիրակները չեն կարողացել համաձայնության գալ դրանց մասին [18]։ Բելգիացիները Լումումբայի դեմ քարոզարշավ սկսեցին `նրան մեկուսացնելու համար։ Նրանք մեղադրեցին նրան կոմունիզմի հանդեպ համակրանքի համար հուսալով, պառակտել ազգային շարժումը, աջակցելով նրանց հակառակորդներին։ Բելգիացիներից շատերը հույս ունեին, որ անկախ Կոնգոն կդառնա դաշնության մի հատված ինչպիսին օրինակ Ֆրանսիական համայնքը կամ Ազգերի Մեծ Բրիտանիայի դաշնությույունը և որ Բելգիայի հետ սերտ տնտեսական եւ քաղաքական դաշինքը կշարունակվի[19]։ Բելգիայի կառավարությունը 1960 թվականի մայիսին կազմակերպեց Կոնգոյի ընտրությունները, ինչը բերեց հաղթանակ Կոնգոյի ազգային դաշիքին [17]։ Հռչակումը անկախ Հանրապետություն Կոնգոյի Հանրապետություն անկախության հռչակումը և գաղութային պետության վերջը տեղի ունեցավ այնպես ինչպես նախատեսված էր՝ 1960 թվականի հունիսի 30-ին։ ժողովրդների պալատում տեղի ուեցած արարողության ընթացքում ելույթ է ունեցավ Բելգիայի թագավոր Բոդուենը, որը իր ճառում հայտարարեց Կոնգոյի գաղութային պետության ավարտի մասին, որը նախաձեռնել է Լեոպոլդ II-ը [20]։ Թագավորի ելույթից հետո Լումումբան հանդես է չծրագրված ճառով, որում նա սուր քննադատության ենթարկեց գաղութատիրությունը եւ անկախությունը նկարագրված է որպես ազգայնական շարժման հաջողություն[21]։ Նույնիսկ որոշ կոնգոյական քաղաքական գործիչները այս ելույթը որոկավորեցին որպես սադրանք։ Այնուամենայնիվ անկախությունը նշվեց ամբողջ Կոնգոյում [22]։ Քաղաքական նոր պետությունը դարձավ կիսա-նախագահական հանրապետություն, որտեղ գործադիր իշխանությունը բաժանված էր նախագահի և վարչապետի միջև։ Կասավուբուն հռչակվեց նախագահ, իսկ Լումումբան՝ վարչապետ [23]։ Չնայած CONAKAT-ի եւ մյուսների առարկություններին, Կոնգոյի Սահմանադրությունը հայտարարեց կենտրոնականության մասին ` Լեոպոլդվիլում իշխանության կենտրոնացումը կենտրոնական կառավարության միջոցով [24]։

Ճգնաժամի սկիզբ

խմբագրել

«Force Publique» ապստամբություն, ռասայական դրդապատճառներով բռնություն և բելգիական միջամտություն

խմբագրել

Չնայած անկախության հռչակմանը, Բելգիայի կառավարությունը ակնկալում էր, որ սպիտակները կարող են պահպանել իրենց իշխանությունը անորոշ ժամանակով [24]։ Կոնգոյի Հանրապետությունը դեռեւս կախված էր գաղութային կառույցներից, ինչպիսիք են Force Publique (ոստիկանություն), որտեղ սպիտակները պահպանում էին իրենց հրամանատարական պաշտոնները։ Շատ կոնգոնցիներ կարծում էին, որ անկախությունը կարող է հանգեցնել անմիջական սոցիալական փոփոխության, իսկ Սպիտակների դիրքերի պահպանումը զայրացրեց նրանց [25]։ Գեներալ-լեյտենանտ Էմիլ Յանսսենսը Force Publique-ի բելգիացի հրամանատարը հրաժարվեց ընդունել Կոնգոյի անկախությունը `որպես ոստիկանության աշխատանքում փոփոխությունների պատճառ։ Հուլիսի 5-ին Քասթ Քարդիում «Force Publique»-ից մի քանիսը ապստամբեցին սպիտակ սպաների դեմ։ հաջորդ օրը ապստամբությունը տարածվեց Լեոպոլդվիլում, իսկ հետագայում երկրի ողջ տարածքում [26]։

Աբստամբների դեմ պայքարելու փոխարեն Լումումբան «Force Publique»-ը անվանափոխեց «Կոնգոյի ազգային բանակ»-ի (ԿԱԲ)։ Բոլոր սև զինվորների պաշտոնները բարձրացվեց առբվազն մեկ աստիճանով[27]։ Սպիտակ սպաներն ու քաղաքացիական անձինք հարձակումների և թալանի իսկ սպիտակ կանայք `բռնաբարության զոհեր դարձան ։ Բելգիայի կառավարությունը մտահոգված էր իրավիճակով, հատկապես, երբ սպիտակ փախստականները սկսեցին մնալ երկրում[28]։ Հուլիսի 9-ին Բելգիա սպիտակ բրակչության պաշտպանության նպատակով դեսանտային զորքեր իջեցրեց երկրի տարածքում առանց Կոնգոյի կառավարության թույլտվության [29]։ Կասավուբուն ընդունեց Բելգիայի միջամտություն[28], իսկ Լումումբան կոչ էր արում «բոլոր կոնգոնցիներին պաշտպանել իրենց երկիրը նրանցից, ովքեր սպառնում են նրան»[29]։ Լումումբայի խնդրանքով հուլիսի 11-ին Մատադի նավահանգստային քաղաքից տարհանվեցին սպիտակ քաղաքացիական անձիք և հետագայում բելգիական նավերը կրակ բացեցին քաղաքի վրա, որ ընթացքում զոհվեց, առնվազն 19 խաղաղ բնակիչ։ Այս իրադարձությունը ևս մեկ անգամ ամբողջ երկրում սպիտակ բնակչության դեմ կոտորածների առիթ դարձավ։

Բաժանություններ Կաթանգայում եւ Հարավային Կասաիյում

խմբագրել

1960 թ. Հուլիսի 11-ին CONAKAT-ի ղեկավար Մոիս Թշեմբեն հայտարարեց Կոնգոյի հարավային նահանգ Կաթանգայի անկախության մասին, որ մայրաքաղաքը դարձավ Էլիզաբեթիլը եւ ին-ին քը՝Մոիս Թշեմբեն իրեն նախագահ հռչակեց [30]։ Մեկ ամիս անց ՝ օգոստոսի 8-ին Կաթանգայից հյուսիս ընկած Կասաի նահանգը ևս իրեն անկախ ճանաչեց [31]։

Միջազգային արձագանք

խմբագրել

Կոնգոյում անջատողականների բելգիական զորքերի աջակցությունը մտահոգություն առաջացրեց Միացյալ Ազգերի Կազմակերպությունում (ՄԱԿ) ով կոչ արեց բելգիացի զորքերի դուրս գալ երկրից։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Դագ Խամմարյոլդը կարծում էր, որ Կոնգոյի ճգնաժամի հնարավորություն կտա ՄԱԿ-ին ցույց տալու իր խաղարար ներուժը և Կոնգո ուղարկեց իր խաղաղապահ ուժերին[32]։ Հուլիսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև ընդունեց, կոչ անելով Բելգիային զորք դուրս հանել Կոնգոյից, որոնք փոխարինվեն ՄԱԿ-ի խաղաղապահներ զորքերով [33]։

Հետևանքներ

խմբագրել

Իշխանության բռնազավթումից հետո Մոբուտուն աստիճանաբար ամրապնդեց իր ուժը Կոնգոյում։ Նվազեցին տարածաշրջանների թիվը, և նրանց ինքնավարությունը սահմանափակվեց, ինչի արդյունքում բարձրացավ պետության կենտրոնական իշխանության մակարդակը։ 1967-ին ցույց տալու համար իր լեգիտիմությունը, Մոբուտին ստեղծեց կուսակցության, Հեղափոխության ժողովրդական շարժումը (ՀԺՇ), որը մինչև 1990 թվականը միակ օրինական կուսակցությունն էր երկրում[34]։ 1971 թվականին պետությունը վերանվանվեց Զաիր և ջանքեր գործադրվեց գաղութային ազդեցության դադարեցման համար։ Մոտուբուն ազգայնացրեց մնացած արտաքին ակտիվները [35]։ Ճգնաժամից հետո Մոբուտուն կարողացավ չեզոքացնել բոլոր ընդդիմադիրներին, որոնք կարող էին սպառնալ իր իշխանությանը։ 1966-1967 թվականներին Ստանիլվիլում տեղի ունեցան երկու ապստամբություն [36]։ Ապստամբները վերջնականապես վերացրին։ 1967 թվականին Թշեմբեն հդատապարտվեց մահվան և մահապատժի ենթարկվեց Ալժիրում։ Մուլելեը խուսափեց աքսորից սակայն, ի վերջո, ձերբակալվեց, խոշտանգվեց և սպանվեց։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Mwakikagile, 2014, էջ 72
  2. Twentieth Century Atlas — Death Tolls http://users.erols.com/mwhite28/warstat4.htm#Crisis
  3. Pakenham, 1992, էջեր 253–5
  4. Pakenham, 1992, էջեր 588–9
  5. 5,0 5,1 Turner, 2007
  6. 6,0 6,1 Freund, 1998, էջեր 198–9
  7. Freund, 1998, էջ 198
  8. Borstelmann, 1993, էջեր 92–3
  9. Freund, 1998, էջ 199
  10. Zeilig, 2008, էջ 64
  11. Zeilig, 2008, էջեր 64–5
  12. 12,0 12,1 Zeilig, 2008, էջ 76
  13. Zeilig, 2008, էջեր 65–6
  14. Zeilig, 2008, էջ 66
  15. Zeilig, 2008, էջ 74
  16. 16,0 16,1 Zeilig, 2008, էջ 88
  17. 17,0 17,1 Zeilig, 2008, էջ 87
  18. Zeilig, 2008, էջեր 89–91
  19. Zeilig, 2008, էջեր 93–4
  20. Zeilig, 2008, էջ 96
  21. Zeilig, 2008, էջեր 96–100
  22. Zeilig, 2008, էջ 100
  23. Zeilig, 2008, էջ 91
  24. 24,0 24,1 Zeilig, 2008, էջ 102
  25. Zeilig, 2008, էջ 103
  26. Gondola, 2002, էջ 118
  27. Zeilig, 2008, էջ 104
  28. 28,0 28,1 Gondola, 2002, էջ 119
  29. 29,0 29,1 Zeilig, 2008, էջ 105
  30. Nugent, 2004, էջ 85
  31. Nugent, 2004, էջ 86
  32. Freund, 1998, էջ 201
  33. Gendebien, 1967, էջ 159
  34. Nugent, 2004, էջ 233
  35. Nugent, 2004, էջեր 234–5
  36. Haskin, 2005, էջեր 39-40