Կոմ (լեռ)
Կոմ (բուլղար․՝ Ком, հայտնի է նաև որպես Մեծ Կոմ (բուլղար․՝ Голям Ком)), լեռնագագաթ Արևմտյան Ստարա Պլանինայում, որը գտնվում է Արևմտյան Բուլղարիայում, Սերբիայի սահմանի մոտ։ Գագաթն ունի 2.016 մ բարձրություն և ընկած է Բերկովիցա քաղաքից հարավ, լինելով նրա ավանդական խորհրդանիշը։
Կոմ | |
---|---|
Գագաթից հյուսիս ընկած հարթավայրերի տեսարան | |
Տեսակ | գագաթ |
Երկիր | Բուլղարիա |
Վարչատարածք | Սոֆիայի մարզ |
ԲԾՄ | 2016 մետր |
Լեռնաշղթա | Ստարա Պլանինա |
Աշխարհագրություն
խմբագրելԿոմը, Միջին Կոմ (բուլղար․՝ Средин Ком) և Փոքր Կոմ (բուլղար․՝ Малак Ком) ստորին գագաթների հետ միասին, կազմում է արևմուտքից արևելք ձգվող բլուր, կլորացված խոտածածկ լեռնաշղթայով, կտրուկ ժայռոտ հյուսիսային լանջով։ Նրանից դեպի հյուսիս՝ Բերկովիցա և հարակից դաշտերը, ինչպես նաև Մոնտանան և Օգոստայի ջրամբարը մոտ 30 կմ հեռավորության վրա[1]։
Գրականության մեջ
խմբագրելԳագաթից ոգեշնչվելով ազգային գրող Իվան Վազովը ստեղծել է «Կոմի վրա» բանաստեղծությունը։ Ի պատիվ Վազովի, գագաթին տեղադրվել է նրա պատկերով և բանաստեղծությունից հատվածներ պարունակող բարիելիեֆ հուշատախտակ։
Զբոսաշրջություն
խմբագրելԿոմը նաև Եվրոպական E3 հետիոտն երթուղու բուլղարական հատվածի սկիզբն է, որը Բալկանյան լեռների հիմնական լեռնաշղթայի երկայնքով հայտնի է նաև որպես Կոմ - Էմինե արահետ, ինչպես նաև համանուն արտաճանապարհային (off-road) վազքուղի։
Կոմ սարի գագաթը բարձրանալու մի քանի ուղիներ կան, ինչպիսիք են Կոմ տնակից (երկժամյա վերելք), Պետրոհան լեռնանցքից (գագաթին հասնելը տևում է 3 ժամ 30 րոպե), Կոմշտիցա և Գինցի գյուղերից (3 ժամ հեռավորության վրա) ուղիները[1]։
Հարավային Մորավայի գլխավոր վտակը Նիշավա գետն է, որը սկիզբ է առնում Կոմ գագաթից արևելք, ինչպես Վիսոչիցան։ Միջուրի հետ միասին, Կոմը արևմտյան Բալկանյան լեռների ամենաբարձր և ամենահայտնի գագաթներից է։ Գագաթը Բուլղարիայի 100 զբոսաշրջային վայրերի մի մասն է, Բերկովիցայի ազգագրության թանգարանի հետ միասին։ Գագաթից իջնում են դահուկային մի քանի ուղի[2]։
Հիշատակում
խմբագրելԱնտարկտիդայի Ֆալյերեսի ափին գտնվող Կոմ սառցադաշտը[3] կոչվել է գագաթի անունով։
Կոմ անունով բուլղարական ապրանքանիշով հանքային ջուր կա։
Պատկերասրահ
խմբագրել-
Իվան Վազովի բարձրաքանդակ Կոմի գագաթին
-
Կոմի հին շալե
-
Կոմի նոր շալե
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Берковица >> Туризъм >> Връх Ком». web.archive.org. 2008 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «ДО ВРЪХ КОМ». www.planinite.info. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Copernix - Know thy World». copernix.io. Վերցված է 2021 թ․ ապրիլի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմ (լեռ)» հոդվածին։ |