«Կոմիսար Ռեքս» (գերմ.՝ Kommissar Rex, իտալ.՝ Il commissario Rex)  հեռուստասերիալը առաջին անգամ էկրաններին ցուցադրվել է 1994 թվականի նոյեմբերին։ Ֆիլմը Գերմանիայի, Ավստրիայի և Իտալիայի կինոստուդիաների համատեղ արտադրության սերիալ է, որը պատմում է ոստիկանությունում ծառայող Ռեքս անունով գերմանական շան արկածների մասին։ Սերիալը ցուցադրվել է գրեթե հիսուն երկրներում և արժանացել է մի շարք մրցանակների[1]։ Սերիալը սկզբնապես նկարահանվել է Ավստրիայում, որտեղ այն չեղարկվել է 2004 թվականին՝ 10 եթերաշրջանից հետո։ Երեք տարի անց սերիալի նկարահանումներն սկսեցին շարունակվել Իտալիայում՝ գործողությունները Վիեննայից տեղափոխելով Հռոմ։ 2015 թվականին՝ 18-րդ եթերաշրջանի ավարտից հետո, սերիալի նկարահանումերը կրկին դադարեցվեցին[2]։ 2017 թվականին սերիալն սկսեց ցուցադրվել Սլովակիայում[3], իսկ 2019 թվականին թողարկվեց նոր՝ կանադական վերամշակմամբ «Հադսոն և Ռեքս» սերիալը։

Կոմիսար Ռեքս
Изображение логотипа
Ժանրոստիկանական հեռուստատեսային դրամա, կատակերգական հեռուստասերիալ և քրեական հեռուստասերիալ
ՍտեղծողPeter Hajek?
Երկիր Ավստրիա
 Իտալիա
 Գերմանիա
Լեզուգերմաներեն և Viennese German?
Գլխավոր
դերերում
Տոբիաս Մորետտի, Գեդոեն Բուրքհարդ, Alexander Pschill?, Կառլ Մարկովից, Wolf Bachofner?, Heinz Weixelbraun?, Elke Winkens?, Gerhard Zemann? և Fritz Muliar?
ԵրաժշտությունGerd Schuller?
Պատմվածքի վայրԱվստրիա և Իտալիա
Եթերաշրջանների քանակ18
Սերիաների քանակ208
Էկրաններին էնոյեմբերի 10, 1994-ից հունիսի 19, 2015
ՀեռուստաալիքORF, Sat.1 և RAI
Պարգևներ
ԿապակցվածStockinger?

Սյուժե խմբագրել

 
Կասպար Կապպարոնիի գովազդային լուսանկարը Ռեքսի հետ (2008)

Ռեքս անունով շունը ծառայում էր Վիեննայի քրեական ոստիկանությունում։ Ռեքսը սիրում է իր տիրոջը։ Նա օգնում է փրկել մարդկանց, բռնել հանցագործներին, ինչպես նաև օգնում է իր գործընկերներին դժվար իրավիճակներում։ Նա անընդհատ աշխուժացնում է սերիալը տարբեր հնարքներով՝ դռներ բացելով, բուլկիներ և նրբերշիկ գողանալով, ինչի հանդեպ առանձնահատուկ սեր ուներ։ Շատ հաճախ այդ հնարքները օգտակար են դառնում գործողության ընթացքում ծագած խնդիրների լուծման համար։

Այլ կերպարներ խմբագրել

1994—2004 խմբագրել

2008—2015 խմբագրել

  • Դոմենիկո Ֆորտունատո — Ալբերտո Մոնտերոսսո (14-18 եթերաշրջան)
  • Ֆաբիո Ֆերրի — Джандоменико Морини (11-13 եթերաշրջան)
  • Պիլար Աբելլա — Катя Мартелли (11-16 եթերաշրջան)
  • Ավգուստո Ջուկկի — Ֆիլիպո Գորի (11-18 եթերաշրջան)
  • Սերխիո Զեկկա — Томазо Биззари (14-15 եթերաշրջան)
  • Կիարա Ջենսինի — Маддалена Де Лука (15 եթերաշրջան)
  • Նուչիո Սիանո — Джорджио Гайба (11-14 եթերաշրջան)
  • Բարբարա Ռիչի — Валерия (12-13 եթերաշրջան)
  • Ֆրանչեսկա Կուտտիկա — Лаура Малфорти (17-18 եթերաշրջան)
  • Ալեսիա Բարելա — Аннамария Фиори (17-18 եթերաշրջան)
  • Մարկո Մարիո Դե Նոտարիս — Джорджио Веттори (17-18 եթերաշրջան)
  • Դանիելա Պիպերնո — Соня Рандалли (17-18 եթերաշրջան)
  • Մասիմո Ռեալե — Карло Папини (17-18 եթերաշրջան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.imdb.com/title/tt0108829/awards
  2. «Rex | Chiusura | Rai 2 | Petizione on line | Francesco Arca | DavideMaggio.it». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  3. «Exkluzívne: Pozrite si prvé fotky slovenského Rexa!». markiza.sk (սլովակերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 15-ին.