Կոմինո (մալթ.՝ Comino), փոքրիկ կղզի Միջերկրական ծովում: Մտնում է Մալթական արշիպելագի մեջ: Կղզին տեղակայված է Մալթա և Գոցո կղզիների միջև: Մակերեսը 3.5 կմ² է: Մտնում է Այնսիլեմ վարչական միավորի մեջ: 2017 թվականի դրությամբ կղզու բնակչությունը 3 մարդ է[1]:

Picto infobox map.png
Կոմինո
մալթ.՝ Comino

Վարչատարածքային բաժանում Այնսիլեմ
Կղզեխումբ Մալթական արշիպելագ
Մակերես 3.5 կմ² կմ2
Բնակչություն 3 մարդ մարդ

ՊատմությունԽմբագրել

Կղզու անվանումը ծագում է չամանի սերմերի անունից, որը լայն տարածում ունի կղզում:

Հռոմեական տիրակալության շրջանում Կոմինոն երբեմն բնակեցվել է գյուղացիներով, բայց երկարատև ժամկետով կղզին կղզին չի բնակեցվել, եթե չասենք, որ գրեթե անմարդաբնակ է եղել:

Կղզին ունի կտրատված ափեր՝ կրաքարե խորշերով ու խոր քարանձավներով, որոնք միջնադարում մեծ ճանաչում են ունեցել ծովահենների ու մաքսանենգների շրջանում: Ավելի ուշ Հիվանդախնամների միաբանության ասպետները կղզին օգտագործել են որսի ու հանգստի նպատակով:

1285 թվականից Կոմինոյում է հաստատվել հրեա մտածող, կաբալայի հետևորդ Աբրահամ Աբուլաֆիան: Այստեղ է նա գրել «Նշանների գիրքը» (Sefer ha-Ot) և «Գեղեցկության խոսք» (Imre Shefer) աշխատությունները. վերջինս մեդիտացիայի դասագիրք է:

16-րդ և 17-րդ դարերում Կոմինոն եղել է ասպետների աքսորավայր: Որոշ ասպետներ, որոնք վտարվել են ծանր հանցագործությունների մեղադրանքով, ուղարկվել են սուրբ Մարիամի աշտարակի կայազորը համալրելու:

Ներկայումս կղզին արգելավայր է:

Տեսարժան վայրերԽմբագրել

 
Սուրբ Մարիամի աշտարակը Կամինոյում՝ կառուցված 1918 թվականին

Երկնագույն ծովախորշԽմբագրել

Կոմինոյի և հարևան փոքրիկ Կոմինոտո կղզիների մեջ ընկած է Երկնագույն ծովախորշը (մալթ.՝ Bejn il-Kmiemen)՝ ականակիտ, թափանցիկ ջրով: Այս գողտրիկ ծովախորշը, որի հատակին մանրիկ սպիտակ ավազ է և ծովային հարուստ կենդանական աշխարհ, իրեն է ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների[2]:

Կղզում գտնվում են նաև Սուրբ Մարիամի (մալթ.՝ Ramla ta' Santa Marija) և Սուրբ Նիկլայի (մալթ.՝ Bajja San Niklaw) ծովախորշերը՝ հանրաճանաչ հանգստյան գոտիներով:

Սուրբ Մարիամի աշտարակԽմբագրել

Սուրբ Մարիամի աշտարակը (մալթ.՝ it-Torri ta' Santa Marija) կղզու առավել հայտնի շինությունն է: Այն կառուցվել է Մալթայի օրդենի ասպետների կողմից 1618 թվականին: Ամրոցը հանդիսացել է Մալթայի ողջ ափամեձ հատվածի ամրոցների շղթայի մի օղակը: Այն քառակուսի հսկա շինություն է՝ անկյուններում չորս հրակնատներով: Աշտարակը գտնվում է ծովի մակարդակից 80 մ բարձրության վրա: 1982 թվականից կղզին համարվում է Մալթայի ռազմական ուժերի սեփականությունը: Ներկայումս այն օգտագործվում է որսագողերի դեմ պայքարի համար:

Այլ կառույցներԽմբագրել

Հռոմեական կաթոլիկ փոքրիկ եկեղեցի կա Սուրբ Մարիամի ծովախորշի մոտ: Այն կառուցվել է 1918 թվականին, հետագայում ընդարձակվել 1667 թվականին և ևս մեկ անգամ 1716 թվականին: Այն նվիրված է Ավետմանը: Կառույցի մասին առաջին հիշատակությունները կարելի է գտնել այդ շրջանի քարտեզներում, որոնք պահպանվում են Գրինվիչի Ազգային ծովային թանգարանում: Ամեն շաբաթ այստեղ պատարագ է մատուցվում:

Սուրբ Մարիամի ռազմական մարտկոցը կղզում հիմնադրվել է 1716 թվականին Մալթայի ափամերձ պաշտպանական շինությունների հետ միասին: Այս կիսաշրջանաձև շինությունը, որն ուղղված է ծովի կողմը, նախատեսված է վեցֆունտանոց թնդանոթների համար: Ներկայումս այնտեղ բավական լավ վիճակում պահպանված են 24 ֆունտանոց թնդանոթներ: 1996 թվականին այս ամրությունները վերանորոգվել են Մալթական ժառանգության պահպանման կազմակերպության ջանքերով: Մարտկոցի հետ նույն ժամանակ կառուցվել է սուրբ Մարիամի ռեդուտը, սակայն հետագայում քանդվել է: Բացի այդ, ասպետներն այստեղ կառուցել են զորանոցներ, որոնք 20-րդ դարի սկզբին կիրառվել են որպես հիվանդանոցային մեկուսարաններ:

Կոմինոյի հյուրանոցը՝ կառուցված 1960 թվականին, գտնվում է Սուրբ Նիկոլայի ծովախորշի մոտ:

ԿինոյումԽմբագրել

Կոմինո կղզին բազմիցս ծառայել է որպես նկարահանման հարթակ: Այստեղ են նկարահանվել «Տրոյա» և «Քշվածները» ֆիլմերի տեսարաններ: «Կոմս Մոնտե Քրիստո» ֆիլմում Իֆ ամրոցի փոխարեն նկարահանումներն իրականացվել են կղզում գտնվող Սուրբ Մարիամի աշտարակում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Comino loses one of its four residents»։ Times of Malta (անգլերեն)։ 2017-05-07։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-07-ին 
  2. «Bathing Water Profiles: Profile 28»։ Официальный сайт Министерства здравоохранения Мальты (անգլերեն)։ Վերցված է 2019-04-10