Կոկորդիլոս Գենա, Էդուարդ Ուսպենսկու «Կոկորդիլոս Գենան ու նրա ընկերները» գրքի (1966) և նրա շարունակությունների հերոս։ Էկրանին առաջին անգամ հայտնվել է Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմում, որ ստեղծվել է այդ գրքի հիման վրա 1969 թվականին։ Հետագայում Ռոման Կաչանովի կողմից ստեղծվել են ևս երեք մուլտֆիլմեր կոկորդիլոս Գենայի ու նրա ընկերների մասին։

Կոկորդիլոս Գենա
Տեսակanthropomorphic crocodile or alligator?, գրական հերոս և անիմացիոն կերպար
ՀեղինակԷդուարդ Ուսպենսկի
Ներկայացված էԿոկորդիլոս Գենա[1], Չեբուրաշկա[1] և Շապոկլյակ[1]
Սեռարական
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ՄասնագիտությունԿոկորդիլոսներ
Դերը կատարել ենՎասիլի Լիվանով և Վլադիմիր Ֆերապոնտով
 Crocodile Gena Վիքիպահեստում

Կոկորդիլոս Գենան Չեբուրաշկայի լավագույն ընկերն է։ Կերպարն ստեղծվել է իսկական կոկորդիլոսի նմանությամբ[2]։

Նկարագրություն խմբագրել

Կոկորդիլոս Գենան մարդակերպ կոկորդիլոս է։ Հագնում է կարմիր պիջակ, սև թիթեռնիկ փողկապ, գլխին ունի գլխարկ, ծխում է ծխամորճ, սիրում է նվագել հարմոն և աշխատում է կենդանաբանական այգում որպես կոկորդիլոս (այսինքն՝ ցուցադրանմուշ)։ Նրա աշխատանքի վայրում տեղադրված ցուցանակի վրա նշված է. «Աֆրիկյան կոկորդիլոս Գենա։ Տարիքը պատումի սկզբում 50 է։ Կերակրել ու շոյել թույլատրվում է»։

Կոկորդիլոս Գենան բնավորությամբ բարի ու գթասիրտ է։ Պայքարում է անարդարության դեմ։ Միևնույն ժամանակ նա չի տիրապետում կենցաղային որոշ խնդիրներին վերաբերող գիտելիքների, օրինակ՝ «Չեբուրաշկա» մուլտֆիլմում ջարդում է տրանսֆորմատորը և էլեկտրահարվել և պոկում գետային նավի խարիսխը՝ կարծելով, թե դա մետաղի ջարդոն է։

Գենան այնքան էլ լավ չգիտի ուղղագրություն. «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմում դիմում գրելիս նա «крокодил» բառը գրել է А-ով՝ «кракодил»։ Սակայն ըստ գրքի՝ սիրում է կարդալ լուրջ գրքեր։ Տանը ունի հանրագիտարան։ Նաև սիրում է խաղալ շախմատ և լոտո։

Աշխատում է կենդանաբանական այգում առաջին հերթով (երկրորդ հերթով աշխատում է նրա գործընկերը՝ կոկորդիլոս Վալերան)։ Պրոստոկվաշինսկի կենդանաբանական այգու զրահակիրների բաժնի վարիչն է, կրտսեր գիտաշխատող։ Հասցեն եղել է՝ Բոլշայա Պիրոժնայա փողոց, տուն 15, կորպ. Ы, զանգել երեք անգամ (Большая Пирожная ул., д. 15, корп. Ы, звонить три с половиной раза), ապա՝ քաղաք Պրոստոկվաշինսկ, Բոլշայա Պիրոժնայա փողոց, տուն 1, բն. 2, զանգել երկուսուկես անգամ, հեռ.՝ 987000 (г. Простоквашинск, Большая Пирожная ул., д. 1, кв. 2, звонить два с половиной раза, тел. 987000)[3]։

Ավելի ուշ զորակոչվել է բանակ, ծառայել դեսանտային զորքերում։ Ծառայության ընթացքում սովորել է վարել տանկ և ուղղաթիռ։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է շոկոլադի գործարանում, զբաղվել գողությունների դեմ պայքարով։ Հետագայում ծառայության է ընդունվել ոստիկանությունում, նրան շնորհվել է ոստիկանության լեյտենանտի հատուկ կոչում[4]։

Մուլտֆիլմեր խմբագրել

 

Կերպարը ճանաչման է արժանացել Ռոման Կաչանովի մուլտֆիլմերի շնորհիվ.

Նշված մուլտֆիլմերում կոկորդիլոս Գենային հնչյունավորել է Վասիլի Լիվանովը, երգերը կատարել է Վլադիմիր Ֆերապոնտովը։

Մուլտիպլիկատորների միջազգային խմբի հարգանքի տուրքն է դարձել Ռոման Կաչանովի մուլտֆիլմներին ճապոնացի ռեժիսոր Մակոտո Նակամուրայի «Չեբուրաշկա» լիամետրաժ տիկնիկային մուլտֆիլմը։ Խորհրդային լեգենդար մուլտֆիլմի շունչը պահելու համար բոլոր տիկնիկներն ու դեկորացիաները ստեղծվել են նորից, իսկ հերոսների շարժումները, դիմախաղն ու ձայները վերարտադրվել են առավելագույն ճշգրտությամբ։ Ֆիլմի ռուսերեն տարբերակում կոկորդիլոս Գենային հերթով հնչյունավորել են Վլադիմիր Ֆերապոնտովն ու Գարրի Բարդինը։

Գրքեր կոկորդիլոս Գենայի ու նրա ընկերների մասին խմբագրել

  • Է. Ուսպենսկի, Կոկորդիլոս Գենայի բիզնեսը // Կոկորդիլոս Գենան և նրա ընկերները (ռուս.՝ Бизнес крокодила Гены // Крокодил Гена и его друзья.), Դոնի Ռոստով, 1992, 272 էջ (ռուսերեն)։ — ISBN 5-7507-0873-X
  • Է. Ուսպենսկի, Կոկորդիլոս Գենան ու ավազակները (ռուս.՝ Крокодил Гена и грабители)
  • Է. Ուսպենսկի, Կոկորդիլոս Գենան և նրա ընկերները (ռուս.՝ Крокодил Гена и его друзья)
  • Է. Ուսպենսկի, Կոկորդիլոս Գենան՝ ոստիկանության լեյտենանտ (ռուս.՝ Крокодил Гена — лейтенант милиции. — М.: РОСМЭН, 1999. — 76 с.)
  • Է. Ուսպենսկի, Նոր տարին Չեբուրաշկայի հետ (ռուս.՝ Новый год с Чебурашкой)
  • Է. Ուսպենսկի, Կոկորդիլոս Գենայի արձակուրդը (ռուս.՝ Отпуск крокодила Гены. — М.: Астрель, АСТ, Малыш, 2006. — 80 с.)
  • Է. Ուսպենսկի, Չեբուրաշկայի առևանգումը (ռուս.՝ Похищение Чебурашки)
  • Է. Ուսպենսկի, Չեբուրաշկան գնում է Սոչի (ռուս.՝ Чебурашка едет в Сочи)
  • Է. Ուսպենսկի, Չեբուրաշկան գնում է մարդկանց աշխարհ (Чебурашка уходит в люди)

Նախատիպ խմբագրել

Ըստ Էդուարդ Ուսպենսկու՝ որոշակի առումով Կոկորդիլոս Գենայի համար որպես նախատիպ (հավանաբար բնավորությունը և ոճը) է ծառայել կոմպոզիտոր Յան Ֆրենկելը։ Գրողը պատմել է, որ 1983 թվականին, երբ տոնվել է «Детская литература» հրատարակչության 50-ամյակը, բարձրացել է բեմ ու ասել. «Թանկագին ընկերներ, հիմա ես ձեզ համար կբացահայտեմ մի սարսափելի գաղտնիք, թե ումից է վերցվել կոկորդիլոս Գենայի կերպարը։ Նա նստած է այստեղ՝ ձեր դիմաց»։ Ներկաներն սկսել են նայել նախագահության անդամներին՝ փորձելով գուշակել։ Իսկ Ուսպենսկին սպասել է մինչև դահլիճում դադարի ծիծաղը և ասել է. «Յա՛ն Աբրամովիչ, կանգնեք, խնդրում եմ»։ Ֆրենկելը կանգնել է ու խոնարհվել հանդիսատեսին[5]։

Շվեդական Դրուտենն ու Գենան խմբագրել

1970-ական թվականներին Շվեդիայում թողարկվել են հեռուստասերիալներ, ռադիոհաղորդումներ, ձայնապնակներ ու կոմիքսների ամսագրեր, որոնց հերոսները կոչվել են «Դրուտեն» և «կոկորդիլոս Գենա» («Drutten och Gena»)։ Այդ կերպարներն ստեղծվել են ԽՍՀՄ ճանապարհորդությունից բերված Չեբուրաշկայի ու կոկորդիլոս Գենայի տիկնիկների նմանությամբ և արտաքին տեսքով համընկնում են նրանց հետ։ Սակայն դրանով նրանց համապատասխանություններն ավարտվում են. Շվեդիայում Դրուտենն ու Գենան երգել են այլ երգեր ու պատմել այլ պատմություններ, և ապրել են նրանք ոչ թե «մի շատ մեծ քաղաքում», այլ գրադարակում։ Այդ պատճառով էլ թեև շատ շվեդներ Չեբուրաշկայի ու Գենայի պատկերները տեսնելիս նրանց չեն ասոցացնում խորհրդային մուլտֆիլմերի ու գրքերի հետ։

Հուշարձաններ խմբագրել

  • Իշիմբայ քաղաքում տեղադրվել է «Կոկորդիլոս Գենան և Չեբուրաշկան» քանդակների կոմպոզիցիան[6]։
  • Խարկով քաղաքում՝ Ժուրավլյովկայի Շինարարական փողոցում, տեղադրվել է կոկորդիլոս Գենայի հուշարձանը, որում նա ներկայացված է ինչպես մուլտֆիլմում՝ կանաչ, պիջակով և հարմոն նվագելիս։
  • Ռամենսկոե քաղաքում՝ Գուրևի և Միխալևիչի փողոցների հատման վայրում, տեղադրվել է կոկորդիլոս Գենային, Չեբուրաշկային, Շապոկլյակին ու նրա Լարիսկա առնետին ներկայացնող քանդակների կոմպոզիցիա, որոնց հեղինակն է Օլեգ Երշովը[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://www.imdb.com/find?q=&s=all
  2. Крокодил Гена Արխիվացված 2017-01-16 Wayback Machine.
  3. Успенский Э. Бизнес крокодила Гены // Крокодил Гена и его друзья. — Ростов-на-Дону, 1992. — 272 с. — ISBN 5-7507-0873-X.
  4. Успенский Э. Крокодил Гена — лейтенант милиции. — М.: РОСМЭН, 1999. — 76 с.
  5. «С журавлиной стаей. Судьба Мастера / Russia.tv». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. Никулочкин, Д. В. Хранители истории Ишимбая : чч. VIII, IX // Подметки+ : газ. / ред. Г. Р. Ямалова. — Ишимбай : РИК «Аспект», 2018. — № 23 (6 Հունիսի). — С. 2. — ISSN 2220-8348.
  7. «Необычные места и памятники». unplaces.ru. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել