Կոկորդիլոսները կոյուղում

Կոկորդիլոսները կոյուղում (անգլ.՝ Sewer alligator), հայտնի քաղաքային լեգենդ ԱՄՆ-ում՝ հսկայական կոկորդիլոսների կամ ալիգատորների մասին, որոնք ապրում են մեծ քաղաքների և հատկապես Նյու Յորքի հին կոյուղիներում։

Երախը բացած գիշատիչ մարդակեր կոկորդիլոսի մոդել, որը կոյուղուց դուրս է գալիս: Այսպիսի սողուններ գոյություն ունեն միայն սարսափ ֆիլմերում:

Պատմություն խմբագրել

Լեգենդը ծնունդ է առել 1950-ական թվականների վերջին, երբ գրող Ռոբերտ Դեյլին հրատարակել է «Աշխարհը քաղաքներից ներքև» գիրքը (անգլ.՝ World Beneath the city), որում նա նկարագրում է Նյու Յորքի կոյուղաջրերի տեսուչ, 84-ամյա թոշակառու Թեդի Մեյի պատմած միջադեպը։ 1930-ական թվականներին տեսուչը սկսել էր ազդագրեր ստանալ թունելներում ապրող կոկորդիլոսների մասին։ Սկզբում այս հայտարարությունները դիտվել են որպես ֆանտազիա կամ վկաների ալկոհոլային զառանցանք, բայց շուտով տեսուչը, անձամբ իջնելով թունելներ, համոզվել է, որ փոքր կոկորդիլոսները (մեծ մողեսի չափ, այսինքն՝ մոտ վաթսուն սանտիմետր) իսկապես հաստատվել են Նյու Յորքում, չնայած այն բանին, որ ձմռանը փողոցներից ձյունն ու սառույցը մտնում են կոյուղի։ Եղել են նաև ավելի մեծ կոկորդիլոսներ հայտնաբերելու դեպքեր (մինչև երկու մետր)։ Դրանից հետո կոկորդիլոսները ռատիցիդներով ոչնչացվել են։

 
Կոյուղու հին համակարգ Պրահայում

Չնայած այն հանգամանքին, որ այդ ժամանակից ի վեր Նյու Յորքում կոկորդիլոսների գոյության մասին ոչ ոք չի գտել ապացույցներ, լեգենդը պարբերաբար շահարկվում են ֆիլմերում, գրքերում և լրատվամիջոցներում։ Լեգենդը թերահավատների կողմից դիտվում է որպես քիչ հավանական իրադարձություն, քանի որ Միացյալ Նահանգներում կոկորդիլոսները ապրում են հարավային նահանգներում, սովորաբար չեն հաստատվում Հյուսիսային Կարոլինայում, Ամերիկյան կոկորդիլոսներն ավելի ջերմասեր են։ Ենթադրվում է, որ այս սողունները Նյու Յորք ընկել են Ֆլորիդայից եկած նավերի կոյուղագծերից։ Այնուամենայնիվ, նույնիսկ Միսիսիպիի կոկորդիլոսները բավականաչափ ցրտադիմացկուն չեն։ Կայմաններին պատկանող փոքր կոկորդիլոսները, որոնց, իբր ականատեսները տեսել են, նույնպես չեն հայտնաբերվել և չէին կարող դիմանալ ցրտին։

Հարավային նահանգներում, որտեղ մինչ վերջերս ալիգատորներն ու կոկորդիլոսները ներառված էին Կարմիր գրքում, այդ սողունների կոյուղագծեր մտնելու դեպքերը զարմանալի չէին[1][2][3][4][5][6]։ Այնուամենայնիվ, Ֆլորիդայի համեմատաբար ժամանակակից քաղաքներում, ինչպիսին է Մայամին, կոյուղու համակարգը սովորաբար պատրաստվում է փոքր տրամագծի խողովակներից, ի տարբերություն 19-րդ և 20-րդ դարասկզբին կառուցված քաղաքների, ուստի մեծ սողունների մուտքի հավանականությունը այդ համակարգեր շատ ավելի փոքր են։

Լեգենդի աղբյուրներ խմբագրել

Լեգենդի համաձայն՝ Միացյալ Նահանգների հարավային նահանգներում մինչև վերջերս (առնվազն մինչև 1960-ական թվականները) փոքր ալիգատորները հայտնի էին որպես տնային կենդանիներ, ինչպես կրիաները կամ ակվարիումային ձկները։ Այնուամենայնիվ, այս սողունները արագ են աճում և հենց որ կենդանին սկսում է խնդիրներ ստեղծել սեփականատերերի համար, գցում էին զուգարանակոնքի մեջ, ինչը առանձնապես վտանգավոր չէ ալիգատորի համար։ Ալիգատորները, լինելով ոչ պահանջկոտ և ամենակեր կենդանիներ, ենթադրաբար հիմնավորվել են կոյուղու մեջ՝ սնվելով միջատներով և տարատեսակ աղբով։ Հակառակ առասպելի՝ այդպիսի սողունները երբեք չեն ստեղծել կոյուղային գաղութներ, ի տարբերություն առնետների, քանի որ ալիգատորները չեն բազմանում մինչև կհասնեն մեկուկես-երկու մետր երկարության, ինչը տևում է մի քանի տարի, որի ընթացքում սողունի հայտնաբերման և որսալու հավանականությունը առավել քան բավարար է։ Միջին հաշվով Նյու Յորքի քաղաքային իշխանությունները տարեկան բռնում են երկուսից չորս ալիգատոր, որոնք լինում են տնային կենդանիներ, որոնցից հրաժարված են լինում։ Այս սողունների մեծ մասը հայտնաբերվում են լճակներում, բայց երբեմն դրանց որսում են նաև կոյուղագծերից[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Tampabay: Man falls in with alligator». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. Gator Aid — Page 1 — News — Houston — Houston Press Արխիվացված 2006-10-30 Wayback Machine
  3. Love It, Fear It — Page 1 — News — Houston — Houston Press Արխիվացված 2010-01-21 Wayback Machine
  4. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 12-ին.
  5. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 16-ին.
  6. Alligator Pulled From Ormond Beach Sewer Pipe // WFTV Orlando Արխիվացված 2011-09-27 Wayback Machine
  7. «Runaway reptile! Gator found under NYC car — TODAY Pets & Animals — TODAY.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 21-ին.