Կոլվեզի
Կոլվեզի (ֆր.՝ Kolwezi), քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Լուալաբա նահանգում, նրա վարչական կենտրոնը, տեղակայված է Լիկասիի արևմուտքում։ Քաղաքում կա երկաթուղային հանգույց և օդանավակայան։ Բնակչությունը կազմում է մոտավորապես 418 000 մարդ։
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1937 թ. | |
Մակերես | 213 կմ² | |
ԲԾՄ | 1448 մետր | |
Ժամային գոտի | UTC+2 | |
| ||
Կոլվեզին պղնձի և կոբալտի արդյունահանման կարևոր կենտրոն է։ Այստեղ կան նաև ուրանի, ռադիումի և կրաքարի հանքավայրեր։
ՊատմությունԽմբագրել
Քաղաքը հիմնադրվել է 1937 թվականին՝ որպես High Katanga Mining Association (UMHK) կորպորացիայի շտաբ-բնակարան։
1960-ական թվականների կեսերից քաղաքում աշխատել է հույն վանական Կոսմա Գրիգորիատի Գրիգորիատ վանքի ուղղափառ առաքելությունը, 1978 թվականինին ձեռնադրվել է քահանա, այդ տարվա հոկտեմբերից վերադարձել Զաիր և կյանքի մնացած մասն անցկացրել այդ քաղաքում։Կոլվեզիում ակտիվորեն աշխատել է տղաների գիշերևթիկ դպրոց, բացվել է 55 ծխական դպրոց, մկրտվել է ավելի քան 1500 աբորիգեն․ այն բանից հետո, երբ 1989 թվականի հունվարի 27-ին Կոսման մահացել է ավտովթարից[1], միսիոներական գործունեությունը շարունակել է Մելեթիյ աբեղան[2]։
1978 թվականի մայիսի 13-ին ապստամբները Անգոլայի աջակցությամբ գրավել էին քաղաքը։ Կարգերը վերականգնելու համար Զաիրի կառավարությունը օգնություն է խնդրել ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մարոկկոյից և Բելգիայից։ Ապստամբներին դուրս մղելու և պատանդներին փրկելու համար այդ շրջան են ուղարկվել Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնի դեսանտավորները՝ գնդապետ Էրուլենի հրամանատարությամբ։ Բելգիական բանակը նույնպես 750 զինվոր է ուղարկել։ Մարտական գործողությունների արդյունքում զոհվել է 700 աֆրիկացի, այդ թվում՝ 250 ապստամբ[3], 170 եվրոպացի պատանդ և 6 դեսանտավոր։
ՊատկերասրահԽմբագրել
Կոլվեզիում արդյունահանված կոբալտային պղնձի բնակտոր՝ կալցիտի վարդագույն բծավորումով
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Дамаскин Григориат 2630 - Конго Миссионерство Пт Космы Грегориата (Салоники 1942 - 27 января 1989 Конго) (греч.) = Μοναχοῦ Δαμασκηνοῦ Γρηγοριάτου. 2630 - Ο Ιεραπόστολος του Κογκό π. Κοσμάς Γρηγοριάτης (1942 Θεσσαλονίκη - 27 Ιανουαρίου 1989 Κογκό) // newsnowgr.com : Новостной интернет-сайт.
- ↑ Дамаскин Григориат. 2630 - Конго Миссионерство Пт Космы Грегориата (Салоники 1942 - 27 января 1989 Конго) (греч.) = Μοναχοῦ Δαμασκηνοῦ Γρηγοριάτου. 2630 - Ο Ιεραπόστολος του Κογκό π. Κοσμάς Γρηγοριάτης (1942 Θεσσαλονίκη - 27 Ιανουαρίου 1989 Κογκό) // newsnowgr.com : Новостной интернет-сайт.
- ↑ Général Gaussères. Les enseignements de Kolwezi – Mai 1978, in les Cahiers du Retex n° 12, supplément à Objectif doctrine 37 (published by Centre de doctrine de l'emploi des forces, Ministère de la Défense). On line : «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 25 March 2009-ին։ Վերցված է 2009-11-02 , 37-31
ԳրականությունԽմբագրել
- Roger Rousseau The French Foreign Legion in Kolwezi. — Broken Promise. — ISBN 2-9526927-1-8