Կոլյա Մելիքով
Կոլյա Մելիքով (1895, Բաքու, Ռուսական կայսրություն), թերապևտ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։
Ծնվել է | 1895 |
---|---|
Ծննդավայր | Բաքու |
Մահվան վայր | Լենինական |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բաքվի` Կայսր Ալեքսանդր III-ի անվան արականգիմնազիան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1895 թվականին, Բաքվում։ Հետագայում գրվել է Մելիքյան Նիկոլայ Արտեմի (Արտաշեսի)։ 1914 թվականին ավարտել է Բաքվի՝ Կայսր Ալեքսանդր III-ի անվան արական գիմնազիան։ 1918 թվականին ռուսական բանակի կազմում ծառայել է Արևմտյան պարսկական ռազմաճակատում։ Զինվորագրվել է բանակ ընդհատակյա գործող բոլշևիկյան կազմակերպությանը և զինվորական հեղափոխական կոմիտեի գանձապահ ընտրվել։ 1920 թվականին ընդունվել է Կիևի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Բանտարկվել է ու բանտից փախել։ 1920 թվականին հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Կարսիձորի 3-րդ որբանոցում թաքնվել է թուրքերից։ 1921 թվական. ամերիկացիները որբանոցը Ալեքսանդրապոլ են տեղափոխել։ Որբանոցի հետ էլ տեղափոխվել է։ Ուսումը շարունակել է Բաքվի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո մեկ տարի աշխատել է Ադրբեջանի Ուդաջուր գյուղում։ Այնուհետև տեղափոխվել է Դիլիջան և աշխատել բժիշկ, ապա՝ Դիլիջանի գավառային առողջապահության բաժնի վարիչ։ 1928 թվական. տեղափոխվել է Երևանև ԵրՊԲԻ պրոֆ. Ա. Մելիք-Ադամյանի կլինիկայի ներքին հիվանդությունների ամբիոնում ասիստենտ աշխատել։ 1929 թվականին կամավոր ընդգրկվել է «Կարմիր խաչի» ջոկատում և մասնակցել Անդրկովկասյան զորավարժություններին։ 1931 թվականի օգոստոսի 18-ին մշտական բնակություն է հաստատել Լենինականում։ Տեքստիլ կոմբինատի պոլիկլինիկայում թերապևտ է աշխատել և մասնակցություն ունեցել կոմբինատի դիսպանսերի կազմակերպմանը։ 1939 թվականին նրա ջանքերով հիմնադրվել է Լենինականի քաղաքային թիվ 2 բուժմիավորումը, որտեղ մինչև իր կյանքի վերջը գլխավոր բժիշկ և թերապևտիկ բաժանմունքի վարիչ է աշխատել։ 1958 թվականին Կոռնակ Տեր-Թորոսյանի և մյուս բռնադատվածների մասին դրական բնութագրեր է տվել։ Հիմնական աշխատանքին զուգահեռ դասավանդել է Լենինականի բժշկական ուսումնարանում, աշխատել զինվորական կոմիսարիատում։
Աղբյուրներ
խմբագրելՀարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։