Կոիտիրո Տոմիտա
Կոիտիրո Տոմիտա (ճապ.՝ 冨田 弘一郎, փետրվարի 16, 1925, Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա - մայիսի 22, 2006), ճապոնացի աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Աշխատել է CERGA հետազոտական կենտրոնում։ 1947 թվականից 1985 թվականները ակտիվորեն հետազոտել է գիսաստղեր և աստերոիդներ, հայտնաբերել է C/1964 L1 (Տոմիտա-Գերբեր-Հոնդա) գիսաստղը։ 1978 թվականից 1982 թվականները CERGA կենտորնում աշխատելիս հայտնաբերել է 9 աստերոիդ[1]։
Կոիտիրո Տոմիտա 冨田 弘一郎 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1925 Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա |
Մահացել է | մայիսի 22, 2006 (81 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Տոկիոյի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Աոյամա համալսարան |
Հրապարակել է աստղագիտության մասին բազմաթիվ գրքեր։
Որպես գիտության մեջ նրա ներդրման ճանաչում, Կոիտիրո Տոմիտայի անունով է կոչվել 2391 համարի աստերոիդը[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Minor Planet Discoverers»։ Փոքր մոլորակների կենտրոն։ Արխիվացված օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 1 հունվարի 2011
- ↑ IAU։ «2391 Տոմիտա աստերոիդի անվանումը»