Կոդասոո դաստակերտ (էստ․՝ Kodasoo mõis, գերմ.՝ Kotzum), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Կուուսալու շրջանում[1]։

Դաստակերտ
Կոդասոո դաստակերտ
էստ․՝ Kodasoo mõis
գերմ.՝ Kotzum
ԵրկիրԷստոնիա Էստոնիա
Քարտեզ
Քարտեզ
Կոդասոո դաստակերտը Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Կոտցում (Կոդասոո) դաստեկերտի մասին առաջին անգամ հիշատակվում է 1485 թվականին։ 1749 թվականին դաստակերտը գնել է Ադամ Յոհանն Տիզեհաուզենը։ 1769 թվականից դաստակերտը պատկանում էր Գոլշտեյն ընտանիքին[1], 1857-1919 թվականներին՝ Ռեբինդերիներին։

1770-ական թվականներին կառուցվել է հիմնականում միհարկանի շենք վաղ կլասիցիզմի ոճով։ Ներկայումս պահպանվել է XVIII դարի սկզբի հին շինություն, որ հետագայում օգտագործվել է որպես դաստակերտի կառավարչի բնակարան։

Կառուցվել են մի շարք օժանդակ շինություններ, օրինակ՝ գլխավոր մասնաշենքի դիմաց կառուցվել են մառան, ձիերի ախոռ, ինչպես նաև կառքերի համար նախատեսված շենք։ Տնտեսական կառույցները հիմնականում գտնվում էին գլխավոր մասնաշենքի հյուսիսարևելյան կողմում։

Ներկայումս Կոդասսո դաստակերտը մասնավոր սեփականություն է։ Հիմնական մասնաշենքից բացի պահպանվել են նաև մի շարք օժանդակ շինություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Kodasoo mõis (էստոներեն)