Պավել Կոգան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պավել Կոգանը (ռուսերեն՝ Павел Леонидович Коган) ջութակահար և դիրիժոր է։ Ծնվել է 1952 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում։ Այժմ նա Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Այս պաշտոնը նա ստանձնել է 1989 թվականից։
Պավել Կոգան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դիրիժոր, ջութակահար և երաժիշտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Dmitri Kogan? |
Pavel Kogan Վիքիպահեստում |
Կյանքը և Գործունեությունը
խմբագրելԾնվել է Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում։ Հայրը և մայրը հայտնի ջութակահարներ Պավել Կոգանն ու Ելիզաբետա Գիլելսն են, մորեղբայրը դաշնակահար Էմիլ Գիլելսն է, իսկ քույրը դաշնակահարուհի է։
Նա երաժշտության մեջ է մտնում ջութակով, բայց միշտ մեծ ուշադրություն է դարձնում դիրիժորական արվեստին։ 18 տարեկանում նա գրավում է Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթի առաջին մրցանակը (1970 թ.)։ Շատ անգամ հանդես է եկել իր հոր հետ մեկտեղ։ Հայր Կոգանի հետ կատարել է շրջագայություններ նաև որպես դիրիժոր։ 1972 թվականին նա առաջին անգամ հանդես է գալիս որպես դիրիժոր և նվիրվում այս մասնագիտությանը։ Նա գլխավորում է տարբեր առաջատար նվագախմբեր այդ թվում նաև՝ Զագրեբի, Սանկտ-Պետերբուրգի, Լոս Անջելեսի, Տորոնտոյի և այլ երկրների ֆիլհարմոնիկ նվագախմբեր, Ֆրանսիայի Պետական Նվագախումբ, Դրեզդենի Նվագախումբ, Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ և այլն։
1989 թվականից նա ստանձնել է Մոսկվայի Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը։ Կատարել է բազմաթիվ ձայնագրություններ՝ Շոստակովիչի, Ռիմսկի-Կորսակովի, Բեռլիոզի, Չայկովսկու, Սերգեյ Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով։ Իր ձայնագրությունների համար ստացել է բազմաթիվ մրցանակներ։