Կնանիք (պատմվածք)

Անտոն Չեխովի պատմվածքը

«Կնանիք» (ռուս.՝ Бабы), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1891 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1891 թվականի հունիսի 25-ին «Նոր ժամանակ թերթում»։

Կնանիք
ռուս.՝ Бабы
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1891
Հրատարակվել էհունիսի 25 (հուլիսի 7), 1891

Հրապարակումներ

խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ հրատարակվել է 1891 թվականի հունիսի 25-ին «Նոր ժամանակ թերթի» № 5502 համարում։ Որոշ փոփոխություններից հետո պատմվածքը ներառվել է Պալատ ժողովածուի թիվ 6 համարում (Սանկտ-Պետերբուրգ, 1893) և ժողովածուի 2-7 հրատարակություններում (1897-1899)։

1891 թվականի հուլիսին Իվան Գորբունով-Պասադովը Չեխովին դիմել է խնդրանքով՝ պատմվածքը հրատարակելու առանձին հրատարակությամբ. «... սա փայլուն պատմություն է տեղացի Տարտյուֆների, նողկալի, անբարոյական, աստվածավախ կեղծավորների մասին»։ Որոշակի ոճական բարելավումներից հետո Չեխովն այն ընդգրկել է իր երկերի ժողովածուի վեցերորդ հատորում, որն Ադոլֆ Մարքսը հրատարակել է 1889-1901 թվականներին[1]։

Պատմվածքը լույս տեսնելուց հետո այն արգելվել է դպրոցում և հանրային գրադարաններում սովորելու համար։ Կրթության նախարարության ակադեմիական կոմիտեի անդամ Դմիտրի Ավերկիևը «Կնանիք» պատմվածքի մասին ասել է. «Պատմությունը լավ է գրված, բայց նրա բարոյական հիմքերը չափազանց անկայուն են համարվում հանրային գրադարանների համար»։

Լև Տոլստոյը «Կնանիք» պատմվածքն ընդգրկել է Չեխովի լավագույն պատմությունների իր անձնական ցուցակում։ Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է հունգարերեն, գերմաներեն և սերբերեն։

Սյուժե

խմբագրել

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում Ռայբուժ գյուղում՝ երկաթյա տանիքով երկհարկանի տանը։ Տանն իր ընտանիքի հետ ապրում է սեփականատերը՝ Ֆիլիպ Իվանովի Կաշինը՝ Դյուդյա մականունով։

Քաղքենի Մատվեյ Սավիչը գիշերը մնում է Կաշինի տանը։ Խոսակցությունից Դյուդյան տեղեկանում է, որ Մատվեյ Սավիչն ապրում է քաղաքում, տան սեփականատեր է, որ նա Կուզկինի հետ գնում է նայելու գերմանական գաղութարարներից վարձակալվող այգիները։

Դյուդյան Մատվեյ Սավիչին հարցնում է, թե որտեղից է գտել Կուզկինին։ Մատվեյ Սավիչը նրան պատմում է իր որդեգիր տղայի տարօրինակ ու ցնցող պատմությունը, որը նայում և իրեն պահում է վախեցած սպասուհու նման։

Դա ավելի շատ Կուզկինի մոր՝ Մաշենկայի պատմություն էր, որին Մատվեյ Սավիչը գայթակղել էր, երբ նրա ամուսինը` Վասյան, ծառայում էր բանակում։ Երբ Վասյան վերադարձավ, Մաշան հրաժարվեց վերադառնալ այն մարդու մոտ, որին ատում էր։ Վասյան մահանում է ենթադրաբար խոլերայից։ Այնուհետև գյուղում խոսակցություններ են տարածվում, որ Վասյան մահացել է ոչ թե իր մահով, այլ նրան մոլորեցրել է Մաշենկան։ Խոսակցությունները հասել են ղեկավարությանը։ Վասյային փորել հանել են և որովայնում հայտնաբերել մկնդեղ։ Ոստիկանները Մաշային և Կուզկային տարել են ոստիկանություն։ Մաշենկային բանտարկել են։ Դատարանը որոշում է կայացրել նրան ուղարկել Սիբիր 13 տարվա ազատազրկման։ Բայց նա չի հասել Սիբիր ... հիվանդացել և մահացել է բանտում, իսկ Կուզկային տուն են վերադարձրել։

Հաջորդ օրը Մատվեյ Սավիչը Կուզկայի հետ նստեց սայլակառք և հեռացան բակից։

Գրականություն

խմբագրել
  • Чехов А. П. Бабы // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Чехов А. П. Бабы // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Бабы, բնօրինակ ռուսերեն տեքստ
  • Бабы, два ранних (1908 и 1918) перевода на английский язык