Կղզային Իտալիա (իտալ.՝ Italia insulare, Isole), մակրոտարածաշրջան Իտալիայում։ Իտալիայի ինքնակառավարման ինստիտուտի կողմից դասակարգված հինգ մակրոտարածաշրջաններից մեկն է։ Բացի այդ համարվում է նաև Եվրոպական խորհրդարանի ընտրական տարածաշրջաններից մեկը։

Կղզային Իտալիան երկրի քարտեզի վրա

Կազմը խմբագրել

Կղզային Իտալիայի մեջ են մտնում Իտալիայի 20 շրջաններից 2-ը։

Տարածաշրջան Նահանգակենտրոն կմ²   Բնակչություն
  Սարդինիա     Կալյարի     24 090   1 641 082
  Սիցիլիա   Պալերմո     25 708   4 995 543

Երկու կղզիներն էլ շրջապատված են մի շարք «դուստր» կղզեխմբերով և կղզիներով։ Տարածաշրջանի ընդհանուր մակերեսը կազմում է՝ 49 801 կմ²։ Դա, մոտավորապես, կազմում է Իտալիայի ողջ տարածքի 1/6-րդ մասը։ 2013 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով բնակչությունը կազմում է 6 758 796 մարդ[1]։ Բնակչությամբ ամենամեծ քաղաքը Պալերմոն է, որի բնակչությունը կազմում է 678,4 հզ մարդ։

Յուրահատկություններ խմբագրել

Պատմականորեն, երկու կղզիներն էլ, մինչ Իտալիայի վերամիավորումը, գտնվել են ֆրանսիական, իսպանական, իսկ ավելի ուշ նաև ավստրիական տիրապետության կազմի մեջ, ինչը էականորեն ազդել է կղզիների տնտեսական զարգացման և պոտենցիալի վրա։ Այստեղից հավաքված հարկերը ուղարկվել են ներքաղաքական իրադարձությունների ֆինանսավորման համար։ Այն չէր կարող չառաջացնել կղզիաբնակների դժգոհությանը, ինչի արդյունքում էլ նրանք ապստամբություն բարձրացրեցին։

Այս տարածաշրջանի անհավասարաչափ զարգացման խնդիրը, ի տարբերություն Իտալիայի հյուսիսային շրջանների, մինչ օրս էլ մնում է արդիական։ Կղզիներում առկա է ուրբանիզացման, արդյունաբերականացման և սոցիալ- տնտեսական զարգացման ցածր մակարդակ։ Շատ ծախսեր (էլեկտրաէներգիա, տրանսպորտ) ավելի թանկ են, քան թե բուն Իտալիայում, ինչի հիմնական պատճառը մայրցամաքից հեռու գտնվելն է։ Ի տարբերություն բուն Իտալիայի, կոմունալ ծախսերը 15-20% ավելի թանկ են։ Բարձր է նաև գործազրկությունը՝ 9-12%:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Resident Population. Geographical Area: Isles Արխիվացված 2017-03-02 Wayback Machine. — ISTAT-ի պաշտոնական կայք.(անգլ.)

Տես նաև խմբագրել