Կլոր դար (բնակատեղի)

բնակատեղի

Կլոր դար (բնակատեղի)[1], գտնվում է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում, հիմնադրվել է՝ մ.թ.ա 4-րդ դարում։

Կլոր դար
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կարգավիճակբնակատեղի և մշակութային արժեք
Մտնում էԱկունք

Կլոր դար բնակատեղին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից հեռու է մոտ 500 մետր դեպի հարավ-արևմուտք, տեղակայված է առանձին բլրի վրա։ Բնակատեղին ըստ էության գոյություն է ունեցել մինչև մ.թ.ա 3-րդ դարը։

Պեղումներ խմբագրել

1959 թվականին Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ս.Գ. Բարխուդարյանի պեղումների արդյունքում հայտնաբերվել են հում աղյուսից կառուցված պարիսպի շրջակայքում՝ բլրի արևելյան լանջին։ Նաև պեղումների արդյունքում պարզ է դարձել որ միջնաբերդի եղել սենյակներ, որոնցից մեկում հայտնաբերվել է կիսայրված փայտի կտորներ, իսկ մոխրի միջից հայտնաբերվել է երկաթի խարամ և մի հալոցք։ Անմշակ բազալտի քաիերից են կառուցված եղել պատերի հիմքերը, իսկ նրանց վրա դրվել է անթիրծ աղյուսից պատ, իսկ միացման համար օգտագործվել է սպիտակ հողից պատրաստված շաղախ։ Բարձունքի վրա, որտեղ եղել է միջնաբերդը, գագաթին ունեցել է 1,5 հեկտար հարթ տարածություն, չնայած այնտեղ կառուցված շենքերից որևէ հետք չի մնացե։ Գագաթին կա մի խաչքար, որը կանգուն է, մոտ 2 մետր բարձրության, ստոին նույնպես կան մի քանի խաչքարեր։ Բնակատեղիում առկա են նաև 10-ից 17-րդ դարերի մշակութային շերտեր։ Բնակատեղիից շատ քիչ՝ մետ 100 մետր հեռավորության վրա կա գերեզմանոց, որտեղ առկա է 15 խաչքարեր, գերեզմանոց վերագրվում է 9-ից 17-րդ դարերի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԲՆԱԿԱՏԵՂԻ «ԿԼՈՐ ԴԱՐ»». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 20-ին.