Կլովիս Դարդանտոր
Կլովիս Դարդանտոր (ֆր.՝ Clovis Dardentor), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1896 թվականին։ Առաջին անգամ վեպը հրատարակվել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d'Éducation et de Récréation» ամսագրում 1896 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Առանձին գրքով հրատարակվել է 1896 թվականի նոյեմբերի 30-ին[1] «Հայրենիքի դրոշը» վեպի հետ համատեղ։ Նկարազարդումները կատարվել են Լեոն Բենետտի կողմից։
Կլովիս Դարդանտոր ֆր.՝ Clovis Dardentor | |
---|---|
Հեղինակ | Ժյուլ Վեռն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ճանապարհորդական վեպ և արկածային |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1896 |
Շարք | Անսովոր ճանապարհորդություններ |
Նախորդ | Հայրենիքի դրոշը |
Հաջորդ | Սառցե սֆինքս |
Նկարազարդող | Լեոն Բենետ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Պիեր-Ժուլ Հետցել |
Հրատարակման տարեթիվ | 1896 |
Clovis Dardentor Վիքիպահեստում |
Սյուժե
խմբագրելՎեպը պատմում է երկու զարմիկների՝ Ժան Տակոննատի և Մարսել Լորնանսի մասին, որոնք նավով ճանապարհորդում են Cette-ից, որը Ֆրանսիայի երկրորդ նավահանգիստն է Միջերկրական ծովի ափին, Մոնպելյեի հարևանությամբ։ Նրանք նպատակ ունեն հասնելու Ալժիր՝ Օրան։ Ֆինանսական խնդիրների առկայությունը նրանց ստիպում է անդամագրվել ֆրանսիական յոթերորդ գնդում՝ որպես աֆրիկյան հրաձիգներ (ֆր. Chaussers d'Afrique)։
Նավի վրա նրանք հանդիպում են պարոն և տիկին Դեզիրանդելներին և նրանց որդուն՝ Ագաթոկլեսին, որոնք նույնպես ուղևորվում են Օրան։ Ագաթոկլեսը, ըստ ընտանիքների նախկինում ձեռք բերված համաձայնության, պետք է ամուսնանա Լուիզա Էլիսանի հետ։ Նավի վրա նրանք ծանոթանում են, նաև, Դեզիրանդելների ընտանիքի վաղեմի բարեկամ, հարուստ արդյունաբերող Կլովիս Դարտանդորի հետ։ Դարտանդորի հետ զրույցների ընթացքում զարմիկները իմանում են, որ նա ազատ մարդ է, առանց պարտականությունների և չունի ոչ մի ժառանգ, որին նա ժառանգի իր հարստությունը։ Դարտանդորը չի ցանկանում, որ իր մահից հետո իր ունեցվածքը անցնի պետության տիրապետության տակ և ցանկանում է ինչ-որ մեկին որդեգրել։
Որդեգրման օրենքները բավականին խիստ են։ Ըստ նրա խնամակալը պետք է հոգ տանի որդեգրվածի նկատմամբ վեց տարուց ոչ քիչ ժամանակահատվածում։ Սակայն օրենքը թույլ է տալիս մի բացառություն։ Խնամակալը կարող է անարգել որդեգրել այն անձին, ով փրկել է նրա կյանքը, օրինակ, հրդեհից կամ ջրից։ Դա Ժանի և Մարսելի մոտ գաղափար է առաջացնում, որ նրանք կարող են փրկել Դարտանդորի կյանքը և այդպիսով որդեգրվել նրա կողմից և դառնալ նրա ժառանգորդը ու լուծել բոլոր ֆինանսական խնդիրները։
Օրան ժամանելուն պես նրանք ծանոթանում են Լուիզա Էլիսանի հետ, որին Մարսելը սիրահարվում է։ Զարմիկները Դարտանդորին հրավիրում են մասնակցելու ալժիրյան գյուղերում ճանապարհորդության։ 650 կիլոմետր ճանապարհի ընթացքում նրանք այցելում են Սաիդ, Դայի, Սեբդու, Թլեմսեն և Սիդի Բել Աբբես։ Մարսելը հաճույքով մասնակցում է այս ճանապարհորդությանը այն պատճառով, որ նախ, դա հետաձգում է նրանց զինվորական ծառայության անցնելը, ինչպես նաև, դա հնարավորություն կտա փրկել Դարտանդորի կյանքը։ Կա նաև մեկ ուրիշ պատճառ։ Դա Լուիզայի հետ ընկերակցությունն է, որը տիկին Դեզիրանդելի մոտ զայրույթ է առաջացնում։
Ըստ ճակատագրի հեգնանքի, հենց Կլովիս Դարդանտորն է փրկում նրանց կյանքը։ Մարսելին նա դուրս է հանում այրվող գնացքից, իսկ Ժանին փրկում է ջրախեղդ լինելուց, երբ նրա ձին անհայտանում է ջրի տակ։ Սակայն Դարտանդորի կյանքը նույնպես վտանգվում է, երբ ճանապարհորդների վրա հարձակվում են առյուծները։ Նրան մահից փրկում է Լուիզա Էլիսանը։ Այնուհետև Դարդանտորը որդեգրում է Լուիզային և նրան դարձնում իր ունեցվածքի ժառանգորդ։ Լուիզան ամուսնանում է Մարսելի հետ՝ չնայած Դեզիրանդելների մեծագույն զայրույթի։ Դարդանտորը, նաև, Ժանին ընդունում է որպես իր ազգական և երկու երիտասարդները կարիք չունեն միանալու ֆրանսիական բանակին։
Բովանդակություն
խմբագրելՎեպը բաղկացած է տասնվեց գլուխներից[2]։
- Գլուխ առաջին, որում մեր պատմության հերոսը դեռ չի ներկայացվում ընթերցողին
- Գլուխ երկրորդ, որում մեր պատմության հերոսը ներկայացվում է մեր ընթերցողներին առանց որևէ խուսափության
- Գլուխ երրորդ, որում մեր պատմության հերոսը քաշվում է առաջին պլան
- Գլուխ չորրորդ, որում Կլովիս Դարտանդորը ասում է այնպիսի բան, որից Ժան Տակոնան միտք ունի օգուտ քաղել
- Գլուխ հինգերորդ, որում Պատրիկը գտնում է, որ իր տերը զուրկ է իմաստասիրությունից
- Գլուխ վեցերորդ, որտեղ Պալմա քաղաքում պետևում են տարբեր իրադարձությունների
- Գլուխ յոթերորդ, որում Կլովիս Դարտանդորը վերառնում է Բելվեր ամրոցից ավելի արագ, քան մեկնելիս
- Գլուխ ութերորդ, որում Ագաֆոկլես Դեզիրանդելը ծանոթանում է Լուիզա Էլիսանի հետ
- Գլուխ իններորդ, որում հետաձգումը ավարտվում է անարդյունք ինչպես Մարսել Լորնանսի այնպես էլ Ժան Տակոննայի համար
- Գլուխ տասներորդ, որում զարմիկներին հանդիպում է առաջին լուրջ պատահարը Սաիդի ճանապարհին
- Գլուխ տասնմեկերորդ, ոչ ավելի քան նախապատրաստական հաջորդ գլխի համար
- Գլուխ տասներկուերորդ, որում քարավանը լքում է Սաիդը և ուղևորվում Դայի
- Գլուխ տասներեքերորդ, որում Ժան Տակոնայի երախտագիտությունը և հիասթափությունը մոտավորապես հավասար են
- Գլուխ տասնչորսերորդ, որում Թլեմսենի զննումին հատկացվում է քիչ ժամանակ
- Գլուխ տասնհինգերորդ, որում իրականացվում է, վերջապես, այն պայմաններից մեկը, որը պահանջում է քաղաքացիական կոդեքսի երեք հարյուր քառասունհինգերորդ հոդվածով
- Գլուխ տասնվեցերորդ, որում իրականանում է օրինական հանգուցալուծումը և վեպը ավարտվում է Կլովիս Դարտանդորի ցանկությունների համաձայն
Կերպարներ
խմբագրել- Կլովիս Դարդանտոր - 45 տարեկան, հարուստ արդյունաբերող
- Մարսել Լորնանս - 22 տարեկան, երիտասարդ ֆրանսիացի
- Ժան Տակոնատ - 22 տարեկան, Մարսելի զարմիկը
- Լուիզա Էլիսան - 20 տարեկան, Մարսելի հարսնացում
- Տիկին Էլիսան - Լուիզայի մայրը
- Պարոն Դեզիրանդել - 55 տարեկան
- Տիկին Դեզիրանդել - 50 տարեկան, նրա կինը
- Ագաթոկլես Դեզիրանդել - 21 տարեկան, նրա որդին
- Պատրիկ - 40 տարեկան, Դարդանտորի սպասավորը
- Բուգարաչ - «Արգելես»-ի նավապետը, որով լողում էին հերոսները
- Բժիշկ Բրունո - «Արգելես»-ի բժիշկը
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Վեպի սկզբում զարմիկները պետք է ծառայության անցնեն հինգերորդ գնդում, ինչպես նշվում է նախնական հրատարակությունում (1896 թվականի երկրորդ կեսին), իսկ հինգերորդ գլխից հետո նշվում է յոթերորդ գունդը։ Գնդի համարը փոխվել է այն պատճառով, որ երկարատև ժամանակի ընթացքում գոյություն ուներ աֆրիկյան որսորդների չորս գունդ, իսկ 1890 թվականին ստեղծվեցին հինգերորդ և վեցերորդ գնդերը։ Վեռնը ընտրում է գոյություն չունեցող գնդի անվանում։
- Նախնական հրատարակության ժամանակ վեպի գործողությունների տարեթիվը նշվում է 1895 թվականը, իսկ առանձին գրքով հրատարակությունում՝ 1885 թվականը։
Նկարազարդումներ հրատարակությունից
խմբագրելԱղբյուրներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ voir Piero Gondolo della Riva: Bibliographie analytique de toutes les œuvres de Jules Verne. Tome I. Société Jules-Verne. 1977.
- ↑ http://www.litmir.net/վեպի(չաշխատող հղում) էլեկտրոնային տարբերակ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլովիս Դարդանտոր» հոդվածին։ |