Մոյրաներ, մարդկանց ճակատագրի աստվածուհիներ. Զևսի և Թեմիսի (տարբերակ՝ Գիշերվա կամ Անանկեի) դուստրերը։ Մարդու ողջ կյանքը կախված է մոյրաներից։ Մոյրաները երեքն են՝ Կլոթո, Լաքեսիս, Ատրոպե։ Ըստ ավանդության՝ Կլոթոն մանում է կյանքի թելը, Լաքեսիսը այն տանում է կյանքի բոլոր ձախորդությունների միջով, իսկ Ատրոպեն, կտրելով թելը, ընդհատում է մարդու կյանքը։ Հռոմում մոյրաները կոչվում էին Պարկեներ։