Պելեաս և Մելիսանդե (օպերա)

«Պելեաս և Մելիզանդե» (фр. Pelléas et Mélisande), ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսիի միակ ավարտուն օպերա հինգ գործողությամբ (13 տեսարանով)։ Գրվել է ըստ Մորիս Մետերլինկի համանուն պիեսի տեքստի, որը լույս էր տեսել 1892 թվականին և բեմադրվել էր 1893 թվականի մայիսին Բուֆ Փարիզիեն թատրոնի բեմի վրա։ Ինքը կոմպոզիտորը բնութագրել է իր ստեղծագործությունը որպես լիրիկական դրամա։ Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1902 թվականի ապրիլի 30-ին Փարիզի Օպերա-Կոմիկ թատրոնում։

Պելեաս և Մելիսանդե
ֆր.՝ Pelléas et Mélisande
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրքնարական դրամա
ԿոմպոզիտորԿլոդ Դեբյուսի
Լիբրետտոյի
հեղինակ
Մորիս Մետերլինկ
Սյուժեի աղբյուրPelléas and Mélisande?
Գործողությունների քանակ5 action և 15 պատկեր
Ստեղծման տարեթիվ1901
Առաջնախաղի տարեթիվապրիլի 30, 1902
Կատալոգի համար88
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Pelléas et Mélisande (opera) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

Դեռևս մի քանի տարի առաջ նախքան Մետերլինկի պիեսին ծանոթանալը Դեբյուսին ցանկություն էր հայտնում օպերա գրել մի լիբրետոյի վրա, որտեղ ամեն ինչ ասվում է «միայն կիսով չափ», գործողությունների տեղն ու ժամանակը անորոշ են, իսկ գործող անձինք ոչ այնքան բանավիճում են իրար հետ, որքան «խորհում-վերապրում են սեփական կյանքն ու ճակատագիրը»[1].

Դեբյուսին աշխատել է օպերայի վրա շուրջ տաս տարի (1892 առ 1902 թվականներ)։ Արդեն օպերայի բեմադրությունից հետո կոմպոզիտորը գրում էր, որ վաղուց չէր ցանկանում թատրոնի համար երաժշտություն ստեղծել, սակայն այն ձևը, որի մեջ նա ուզում էր պարփակել երաժշտությունը, այնքան անսովոր էր, որ մի քանի փորձից հետո նա հրաժարվել է այդ ցանկությունից։

  «Պելեաս» դրաման, որը չնայած իր անուրջախիտ մթնոլորտին, իր մեջ ավելի շատ մարդկայնություն է պարունակում, քան այսպես կոչված «կյանքի փաստաթղթերը», ներկայացավ ինձ հիանալի համապատասխան այն բանին, ինչ ես ցանկանում էի անել։ Այն օժտված է արտահայտիչ լեզվով, որի ընկալումը կարող էր իր շարունակությունը գտնել երաժշտության և նվագախմբային զգեստի մեջ։  

1893 թվականի հուլիսին կոմպոզիտորը, օգտվելով գրող Անրի դը Ռենիեյի օժանդակությունից, խնդրում է Մետերլինկին թույլատրել օգտագործել «Պելեասը» որպես օպերային լիբրետոյի հիմք և ստանում է հեղինակի համաձայնությունը[2]։ Դեբյուսին սկսում է օպերայի վրա աշխատանքը 1893 թվականի օգոստոսին։ 1895 թվականի օգոստոսի 17-ին օպերայի երաժշտության սևագիր տարբերակը ավարտված էր (առաջին խմբագրում)[2].

1901 թվականին օպերան ընդունվում է բեմադրության Փարիզի «Օպերա Կոմիկ» թատրոնի կողմից։ Օպերայի առաջնախաղը կայանում է 1902 թ. ապրիլի 30-ին։

Գործող անձինք խմբագրել

Նավաստիներ (արական երգչախումբ), սպասուհիներ, երեք մուրացկան (համր դեր)

Նվագախմբի կազմ խմբագրել

Ըստ պարտիտուրի՝ օպերայի կատարման համար անհրաժեշտ են հետևյալ երաժշտական գործիքները.

Սյուժե խմբագրել

Օպերայի գործողության ժամանակը՝ վաղ միջնադար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Акопян Л. О, ISBN 978-5-89816-092-0։
  2. 2,0 2,1 Кремлёв Ю. А։