Ֆիլա, նաև ֆիլե (հուն․՝ φυλή), Հին Հունաստանում տոհմացեղային միավորում, հետագայում՝ տերիտորիալ շրջան։

Հին տոհմական ֆիլան տոհմատիրական ժամանակաշրջանի Հունաստանի բնակչության քաղաքական, ռազմական և կրոնական կյանքի կենտրոնն էր։ Ֆիլաները բաժանված էին ֆրատրիաների։ Ֆիլայում իշխանությունը պատկանում էր ժողովրդական ժողովին, ավագների խորհրդին և կրոնական, դատական ու զինվորական իշխանությունը մեկ անձի մեջ միավորող ընտրովի ֆիլոբասիլևսին։

Ստրկատիրական պետությունների ձևավորման ընթացքում տոհմական ֆիլաները փոխարինվել են տերիտորիալ ֆիլներով։ Տերիտորիալ ֆիլաները Ատտիկայում դարձել են դեմոկրատական պետական կառուցվածքի հենարան։

Գրականություն խմբագրել

  • Словарь античности, пер. с немецкого, СП «Внешсигма», Москва, 1992 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։