Կլինկեր (այլ կիրառումներ)
Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
Կլինկեր (գերմ.՝ Klinker)
- Կլինկեր մետալուրգիայում, դժվարահալ եռակալված զանգված, խողովակաձև պտտվող վառարաններում հանքաքարի և ցինկի, կապարի, անագի կոնցենտրատների մշակման մնացորդ։ Մետալուրգիական հետագա վերամշակման համար օգտագործվում է որպես հումք։
- Կլինկեր ճանապարհային, բարձր ջերմաստիճանում թրծված մեծ ամրության աղյուս։ Պատրաստվում է հատուկ (կլինկերային) կավից։ Մուգ դարչնագույն կամ կապտա-կարմրավուն է։ Օգտագործվում է ճանապարհների, փողոցների, արդյունաբերական շենքերի հատակների սալարկման համար։
- Կլինկեր ցեմենտի արտադրության մեջ, մինչև եռակալումը թրծված հումքային խառնուրդ (օրինակ, կրաքարի և կավի), օգտագործվում է ցեմենտի պատրաստման համար։
![]() |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 482)։ ![]() |