Կլինկեր (այլ կիրառումներ)

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Կլինկերից)

Կլինկեր (գերմ.՝ Klinker)

  1. Կլինկեր մետալուրգիայում, դժվարահալ եռակալված զանգված, խողովակաձև պտտվող վառարաններում հանքաքարի և ցինկի, կապարի, անագի կոնցենտրատների մշակման մնացորդ։ Մետալուրգիական հետագա վերամշակման համար օգտագործվում է որպես հումք։
  2. Կլինկեր ճանապարհային, բարձր ջերմաստիճանում թրծված մեծ ամրության աղյուս։ Պատրաստվում է հատուկ (կլինկերային) կավից։ Մուգ դարչնագույն կամ կապտա-կարմրավուն է։ Օգտագործվում է ճանապարհների, փողոցների, արդյունաբերական շենքերի հատակների սալարկման համար։
  3. Կլինկեր ցեմենտի արտադրության մեջ, մինչև եռակալումը թրծված հումքային խառնուրդ (օրինակ, կրաքարի և կավի), օգտագործվում է ցեմենտի պատրաստման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 482