Կլիմենտ Հարությունյան
Կլիմենտ Ամասիայի Հարությունյան (մայիսի 1, 1940[1], Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր։
Կլիմենտ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1940[1] (83 տարեկան) |
Ծննդավայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1940 թվականի մայիսի 1-ին Ղափան (այժմ՝ Կապան) քաղաքում։ 1957 թվականին ավարտել է Ղափանի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1966 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետի պատմության բաժինը։ 1966-1968 թթ. որպես գիտաշխատող աշխատել է Հայաստանի նորագույն պատմության պետական կենտրոնական արխիվում։ 1968-1971 թթ. ուսանել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1971 թվականից առ այսօր աշխատում է նույն ինստիտուտում։ 1972 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1994 թվականից ղեկավարել է «Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային և Հայրենական Մեծ պատերազմներին» թեմատիկ խումբը։ Նույն թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Հեղինակել է գլխավորապես Հայրենական Մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ մենագրությունների։
Երկերի մատենագիտությունԽմբագրել
- 51–րդ գվարդիական դիվիզիայի մարտական ուղին, Երևան, 1980, 132 էջ։
- Հայ ռազմիկները Չեխոսլովակիայի ազատագրման համար մղված մարտերում (1944–1945 թթ.), Երևան, 1983, 247 էջ։
- Հարությունյան Կլիմենտ, Սահակյան Մ. «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի», Երևան, 1988, 398 էջ։
- Հայ ռազմիկները Հունգարիայի և Ավստրիայի ազատագրման մարտերում (1944–1945 թթ.), Երևան, 1990, 529 էջ։
- Մարշալ Բաղրամյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, 1997, 136 էջ։
- Հարությունյան Կլիմենտ, Ավետիսյան Հրանտ, Վիրաբյան Ամատունի «Գրիգոր Հարությունյան (կյանքը և գործունեությունը)», Երևան, 2000, 350 էջ։
- Գրիգոր Արտեմի Հարությունյանի գործունեությունը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին (1941–1945 թթ.), Երևան, 2001, 154 էջ։
- Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմին (1939–1945 թթ.), Երևան, 2001, 136 էջ։
- Հարությունյան Կլիմենտ, Մանուկյան Հրաչիկ «Հայ ժողովրդի ավանդը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում (1941–1945 թթ.)», Երևան, 2001, 128 էջ։
- Հայ ժողովրդի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին (1941–1945 թթ.), Երևան, 2002, 248 էջ։
- Հայկական ազգային զորամիավորումները 1918–1945 թվականներին, Երևան, 2002, 272 էջ։
- Գեներալ–մայոր Վլադիմիր Ասատուրի Հայրապետյան, Երևան, 2007, 296 էջ։
- Հայ ռազմիկների մասնակցությունը Խորհրդա–Ֆիննական պատերազմին, Երևան, 2008, 228 էջ։
- Հարությունյան Կլիմենտ, Պողոսյան Հ. «Հայ ժողովրդի ավանդը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակում (1941–1945 թթ.)», Երևան, 2010։
- Հայ զորավարներ և զորահրամանատարներ (1941–1945 թթ.), Երևան, 2011, 160 էջ։
- Ջավախքահայերի մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին (1941–1945 թթ.), Երևան, 2014, 284 էջ։
- Հայ ժողովրդի զավակների մասնակցությունը Հայրենական Մեծ պատերազմին (1941–1945 թթ.), հատ. Ա., Երևան, 2016, 334 էջ։
ԳրականությունԽմբագրել
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005։
Արտաքին հղումներԽմբագրել
- http://am.hayazg.info/Հարությունյան_Կլիմենտ_Ամասիայի - Հարությունյան Կլիմենտ Ամասիայի, Հայ ազգ հիմնադրամ
- https://www.youtube.com/watch?v=nAGLtctFxcw - Հարցազրույց. Կլիմենտ Հարությունյան
- http://www.academhistory.am/upload/files/Klement_Harutyunyan.pdf - ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ. Մատենագիտություն պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Ամասիայի Հարությունյանի աշխատությունների