Վլադիմիր Հայրապետյան (գեներալ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Հայրապետյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Ասատուրի Հայրապետյան (հունիսի 25, 1942(1942-06-25), Շիշկերտ), ռազմական գործիչ, ՀՀ բանակի գեներալ-մայոր (1994 թվականի մայիսի 28-ից)։

Վլադիմիր Ասատուրի Հայրապետյան
1942, հունիսի 25
Ծննդավայրգ․ Շիշկերտ, Սյունիքի մարզ
Զորատեսակհրետանային
Կոչումգեներալ-մայոր
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը (1964), Լենինգրադի Մ․ Կալինինի անվան հրետանային ակադեմիան (1972)։ 1972-1974 թվականներին՝ 51-րդ հրետանային դիվիզիայում դիվիզիոնի հրամանատար, 1974-1982 թվականներին՝ հեռավորարևելյան ռազմական օկրուգի հրետանային գնդի դիվիզիոնի հրամանատար, ապա՝ գնդի հրամանատար, 15-րդ բանակի կորպուսի շտաբի պետ։ 1982-1986 թվականներին՝ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգում բանակային կորպուսի շտաբի պետ։ 1986-1990 թվականներին՝ ԽՍՀՄ զորքերի կենտրոնական խմբավորման բանակային կորպուսի շտաբի պետ, 1990-1992 թվականներին՝ Սիբիրի ռազմական օկրուգում բանակային կորպուսի հրթիռահրետանային զորքերի պետ, 1992 թվականին՝ ՀՀ զինված ուժերի հրետանու վարչության պետ։

2012 թվականին ՀՀ ԶՈՒ 20-ամյակի առթիվ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել