Կլդիանի կամ Ազրիփշ (աբխազերեն՝ Азрыпщ, վրացերեն՝ კლდიანი), հայաբնակ գյուղ Աբխազիայի Գագրայի շրջանում, Մեխադիր գետի ափին, Գագրայից 22 կմ հյուսիս։ Գտնվում է ծովի մակարդակից 380 մ բարձրության վրա։

Գյուղ
Կլդիանի
աբխ.՝ Азрыпщ, վրաց.՝ კლდიანი
ԵրկիրԱբխազիա Աբխազիա
ՄունիցիպալիտետԳագրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ380 մ
Բնակչություն138 մարդ (1989)
Ազգային կազմՀայեր
Կլդիանի (Աբխազիա)##
Կլդիանի (Աբխազիա)

Բնակչությունը խմբագրել

1959 թվականի տվյալներով, գյուղում ապրում էր 257 մարդ` հիմնականում հայեր[1][2]։ 1989 թվականին, գյուղում բնակվում էր 138 մարդ[3], կրկին հիմնականում հայեր[4]։

Բնակչությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և շերամապահությամբ։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ հայկական տարրական դպրոց։

Հիմնադրել են Օրդուից և նրա շրջակայքից եկած համշենահայերը` 1900 թվականին։

1992 թվականին, Աբխազիայի կառավարության որոշմամբ, գյուղը վերանվանվել է Ազրիփշ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 477