Կլարա Առնհայմ

գերմանացի նկարիչ

Կլարա Առնհայմ (գերմ.՝ Clara Arnheim, ապրիլի 24, 1865(1865-04-24)[1][2][3], Բեռլին, Պրուսիայի թագավորություն - օգոստոսի 28, 1942(1942-08-28)[2][3], Տերեզիենշտադտ, Terezín), հրեական ծագմամբ գերմանացի նկարիչ։ Առավել հայտնի է Բալթյան ծովափին ձկնորսների շրջանում արված նկարազարդումներով։

Կլարա Առնհայմ
Ծնվել էապրիլի 24, 1865(1865-04-24)[1][2][3]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 28, 1942(1942-08-28)[2][3] (77 տարեկան)
Մահվան վայրՏերեզիենշտադտ, Terezín
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Մասնագիտություննկարչուհի
 Clara Arnheim Վիքիպահեստում

Պատմաբան Ֆրից Առնհայմի քույրն է։

Կենսագրություն

խմբագրել
 
Ձկնորսը Հիդդենզեում, ցանցի նորոգում

Չնայած Կլարայի ընտանիքն ընդդիմադրում էր կնոջ պրոֆեսիոնալ նկարիչ դառնալու գաղափարին, նա Բեռլինում սովորել է Ֆրանց Սկարբինայի մոտ, Ֆարիզում՝ Էդմոն Աման-Ժանի մոտ[4]։ Ի թիվս այլ կազմակերպությունների, անդամակցել է նաև "Verein der Berliner Künstlerinnen" (Կին նկարիչների միություն) Գերմանացի նկարիչների միությանը։

1914 թվականին Լայպցիգի գեղարվեստի ակադեմիայի (գերմ.՝ Hochschule für Grafik und Buchkunst) 150-ամյակի կապակցությամբ երկու գրաֆիկական աշխատանքներ է ցուցադրել «Internationalen Ausstellung für Buchgewerbe und Grafik» (BUGRA)-ում և արժանացել ոսկե մեդալի[4]։

1920-ական թվականների սկզբին Հեննի Լեհմենին օգնել է ստեղծելու «Կապույտ ամբարը» (գերմ.՝ Blaue Scheune), Hiddensee- ի ցուցահանդեսային վայր Հիդդենզե կոմունայում, որտեղ նա հետագայում բնակվել է[5]։ Հիմնադրվել է «Hiddensoer Künstlerinnenbund» կազմակերպությունը, որի անդամներն են Էլիզաբեթ Անդրաեն, Քեյթ Լուվենթալը, Կատերինա Բամբերգը, Էլիզաբեթ Բուքսելը և այլք։

Նացիստական բռնազավթումից հետո մասնագիտորեն որակազրկվել է (Berufsverbot) և չի կարողացել ցուցադրվել կամ պատվերներ ընդունել։ Տարիների ընթացքում ոտնձգություններն ավելացել են, և նա անհնար է համարել ռացիոնալ քարտ ձեռք բերելը։ Բարեբախտաբար Հիդդենզեում գտնվող նրա ընկերները կարողացել են նրան գաղտնի սնունդ տալ։ Հրեաների ճամփորդության արգելքի ընդունումից հետո չի կարողացել տուն վերադառնալ, և ռեսուրսների ապառումից հետո 1942 թվականի հուլիսին տեղափոխվել է Տերեզիեշտադտ համակենտրոնացման ճամբար, որտեղ մի քանի շաբաթ անց մահվան է դատապարտվել[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Ruth Negendanck: Hiddensee. Die besondere Insel für Künstler, Atelier im Bauernhaus, Fischerhude 2005, 978-3-88132-288-1.
  • Ilka Wonschik: "Es war wohl ein anderer Stern, auf dem wir lebten …" : Künstlerinnen in Theresienstadt. Berlin : Hentrich & Hentrich, 2014 978-3-95565-026-1

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Առնհայմ» հոդվածին։