Կլաուդիա Արավենա Աբուղոշ (իսպ.՝ Claudia Aravena Abughosh, հոկտեմբերի 21, 1968(1968-10-21)[1], Սանտյագո, Չիլի), չիլիացի վիզուալ նկարիչ, համադրող, կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ, պրոֆեսոր, ով աշխատում է հիմնականում ժամանակակից արվեստի բնագավառում[2]։

Կլաուդիա Արավենա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1968(1968-10-21)[1] (55 տարեկան)
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
Քաղաքացիություն Չիլի
ԿրթությունՉիլիի արվեստի և սոցիալական գիտությունների համալսարան
Մասնագիտությունվիզուալ արտիստ, համադրող և ֆոնդապահ
Զբաղեցրած պաշտոններպրոֆեսոր
Կայքclaudiaaravenaabughosh.cl

Կենսագրություն խմբագրել

Կլաուդիա Արավենան ծնվել է 1968 թվականին Սանտյագոյում։ Գրաֆիկական դիզայն է ուսանել Չիլիի արվեստի և սոցիալական գիտությունների համալսարանում (Universidad ARCIS)՝ ստանալով աուդիովիզուալ հաղորդակցման որակավորում և մշակութաբանության մագիստրոսի կոչում[2]։ Ինստալյացիայի, լուսանկարչության, աուդիովիզուալ ներկայացումների միջոցով աշխատանքներ է կատարել սթրիթ արտի և մեդիա արտի շրջանակներում[3][4][5][6]։

Ցուցահանդեսներ խմբագրել

Արավենան իր կարիերայի ընթացքում մասնակցել է մի շարք սոլո և խմբակային ցուցահանդեսների, այդ թվում`2009 թվականին Հավանայի բիենալեին[7], 6-7-րդ վիդեո և նոր մեդիա Սանտյագոյի բիենալեին (2007 թ.)[4] և 1-ին չիլիական տրիենալեին (2009 թ.) Սանտյագոյի ժամանակակից արվեստի թանգարանում, ի լրումն նույն հաստատությունում անցկացված Խնամքով վերաբերվել (2007) շոուին[8]։ La operación verdad, o la verdad de la operación խմբակային ցուցահանդես Սալվադոր Ալենդեի համերաշխության թանգարանում (2010 թ.)[9],, Circa Berlin Կոպենհագենի Նիկոլայ ժամանակակից արվեստի կենտրոնում (2005 թ.), From the Other Site/Side Սեուլի ժամանակակից արվեստի թանգարանում (2006 թ.), Video-Forum, NBK Մեխիկոյի Ռուֆինո Տամայոյի թանգարանում (2006 թ.), այլ ցուցահանդեսների Չիլիում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում[2][10][11][12]։

Մասնակցել է նաև մի շարք միջազգային կինոփառատոների, այդ թվում Փարիզի միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնին, Իտալիայում Պալերմոյի միջազգային կինոարվեստի փառատոնին, Գերմանիայում Լայպցիգի միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնին և Լիսաբոնում անցկացվող 9-րդ միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնին[2]։

Մրցանակներ խմբագրել

2002 թվականին, Գիլերմո Սիֆունտեսի համահեղինակությամբ, ստացել է «Ալտասոր» մրցանակ Ինստալյացիայի և Վիզուալ արվեստի Lugar común կատեգորիայում[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Claudia Aravena» (Spanish). Chilean National Museum of Fine Arts. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Reconocimiento de Lugar» (Spanish). Portal de Arte. 2002. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 García González, Macarena (2003 թ․ նոյեմբերի 23). «Lo último del media art en Santiago» [The Latest in Media Art in Santiago]. El Mercurio (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Claudia Aravena en Out of Place. Greetings from Palestina» (Spanish). Portal de Arte. 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Claudia Aravena en Galería Gabriela Mistral / Proyecto Palestina» (Spanish). Portal de Arte. 2006. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Contardo, Óscar (2009 թ․ փետրվարի 8). «Los artistas chilenos que sí viajan a La Habana» [Chilean Artists Who Travel to Havana]. El Mercurio (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Ruiz-Tagle, Josefa (2007 թ․ մարտի 6). «El arte según las mujeres» [Art According to the Women]. El Mercurio (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Villasmil, Alejandra (2011 թ․ հոկտեմբերի 19). «Operación verdad o la verdad de la operación». Artishock (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Cárdenas, Elisa (2008 թ․ փետրվարի 4). «Arte chileno en Italia» [Chilean Art in Italy]. El Mercurio (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. García González, Macarena (2010 թ․ օգոստոսի 29). «Dislocación: un ambicioso proyecto de arte contemporáneo» [Dislocación: An Ambitious Contemporary Art Project]. El Mercurio (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Claudia Aravena Abughosh» (Italian). Fondazione Merz. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Claudia Aravena y Guillermo Cifuentes» (Spanish). Altazor Award. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել