«ԿիևՄուզիկՖեստ» (ռուս.՝ КиевМузикФест), ուկրաինական ամենամյա միջազգային երաժշտական փառատոն է։ Փառատոնը յուրաքանչյուր տարի անց է կացվում Կիևում, սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբ։ Փառատոնի ծրագիրը մեծ մասամբ կազմված է ժամանակակից ուկրաինացիների և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Փառատոնի համերգներն անց են կացվում Ուկրաինայի Ազգային ֆիլհարմոնիայի Սյունազարդ դահլիճում, Չայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիայի Մեծ և Փոքր դահլիճներում, Երգեհոնային երաժշտության տանը, Գիտական տանը և այլ դահլիճներում։ Փառատոնին մասնակցում են ուկրաինացի և արտասահմանցի երաժշտական կոլեկտիվներ։

ԿիևՄուզիկՖեստ
Տեսակերաժշտական փառատոն
Երկիր Ուկրաինա
Առաջինը1990
Ժանրդասական երաժշտություն
kmf.karabits.com(ուկր.)

Առաջին միջազգային ուկրաինական երաժշտական «ԿիևՄուզիկՖեստ-90» փառատոնը կայացել է 1990 թվականի հոկտեմբերի 6-13-ը[1]։

Փառատոնի երաժշտական տնօրեններ խմբագրել

  • 1990-2001 թվականներ` Իվան Կարաբից
  • 2002-2005 թվականներ` Միրոսլավ Սկորիկ,
  • 2006-2012 թվականներ` Իվան Նեբեսնի,
  • 2013-2015 թվականներ` Միրոսլավ Սկորիկ։

Ծանոթագրություններ խմբագրել

Հրապարակումներ խմբագրել

  • Юлия Бентя. Состояние коды // Коммерсантъ Украина. — 2007. — № 176.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել