Կիտրոնաթիթեռ ասպազիա

միջատների տեսակ
Կիտրոնաթիթեռ ասպազիա
Կիտրոնաթիթեռ ասպազիա
Կիտրոնաթիթեռ ասպազիա
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Ճերմակաթիթեռներ (Pieridae)
Ցեղ Կիտրոնաթիթեռ (Gonepteryx)
Տեսակ Կիտրոնաթիթեռ ասպազիա (G. aspasia)
Միջազգային անվանում
Gonepteryx aspasia

Կիտրոնաթիթեռ ասպազիա[1] (լատին․՝ Gonepteryx aspasia), սպիտակաթիթեռների (Pieridae) ընտանիքի մեջ մտնող Gonepteryx ցեղի ցերեկային թիթեռ։

Բնութագիր խմբագրել

 
Էգ

Արուների առջևի թևերի բացվածքը 26-33 մմ է, էգերինը՝ 24,5-33 մմ։ Առջևի թևերի գագաթը խիստ ձգված է։ Արուների թևերը վերևից տարբերվում են գույնով՝ առջևի թևերի մեծ մասը վառ դեղին է, իսկ նրանց արտաքին մասը և հետին թևերը դժգույն դեղին են։ Էգի թևերի վերին կողմը՝ սպիտակականաչավուն է։ Թևերի սկավառակաձև բծերը մանր են, ունեն կետերի տեսք (նրանց տրամագիծը հետին թևերի վրա կազմում է մոտ 1 մմ), գույնը նարնջակարմրավուն է[1]։

Դասակարգում խմբագրել

Նախկինում կիտրոնաթիթեռ ասպազիային և մոտ դասակարգային միավորներին դիտարկում էին որպես Հիմալայան լեռներից նկարագրված կիտրոնաթիթեռ մախագուրուի ենթատեսակներ՝ G. mahaguru (Gistel, 1857)[2][3]:

Արեալ խմբագրել

Ռուսաստանի հեռավոր արևելյան մայրցամաքային մասի հարավ և Չինաստանի ու Հյուսիսային Կորեայի սահմանակից տարածքներ[1][4]։

Կենսաբանություն խմբագրել

Բնակվում են հովտային և ցածր լեռնային լայնատերև անտառներում։ Թիթեռները թռչում են անտառների թեքություններով, անտառային ճանապարհներով և արահետներով։ Թիթեռների թռիչքը տևում է հունիսի վերջին օրերից մինչև հոկտեմբեր։ Ձմեռած թիթեռները թռչում են ապրիլի կեսերից մինչև մայիս։ Վաղ տաք գարուններով տարիներին սկսվում է դեռևս մարտի կեսերից/վերջերից։ Ուշացած գարունով տարում թռիչքն ավարտվում է մայիսի երրորդ տասնօրյակին կամ հունիսի սկզբին։ Թիթեռները ձմեռելուց հետո ունենում են թռիչքին պատրաստվող տեսք, իսկ նրանց թևերը ծածկված են լինում տարբեր չափսերի բազմաթիվ մուգ բծերով։

Թրթուրները զարգանում են դաուրյան դժնիկի (Rhamnus davurica) և ուսսուրյան դժնիկի (Rhamnus ussuriensis) վրա։ Հարսնյակավորումը կատարվում է հունիսի միջնահատվածում և վերջում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Кошкин Е. С. Лимонницы (Lepidoptera, Pieridae: Gonepteryx) Дальнего Востока России: таксономия, биология и распространение. Амурский зоологический журнал I (4), 2009. С. 374—385
  2. Nekrutenko Yu.P. Comments on forms of Gonepteryx aspasia (Pieridae) described by Shu-Iti Murayama // Journal of The Lepidopterist’s Society, 1970. Vol. 24. No. 3. P. 213-217
  3. Лухтанов В.А. Эволюция кариотипа и система высших таксонов белянок (Lepidoptera, Pieridae) // Энтомологическое обозрение, 1991. Т. 70. Вып. 3. С. 619-641
  4. Kudrna O. A revision of the genus Gonepteryx Leach (Lep., Pieridae) // Entomologist’s Gazette, 1975. Vol. 26. P. 3-37