Կիպա (/kɪˈpɑː/ գրվում է նաև kippa, kipah, հոգնակի՝ כִּיפּוֹת kippot; իդիշ՝ קאפל koppel կամ יאַרמולקע) կամ երմոլկա (yarmulke ), տղամարդու հրեական ավանդկան գլխարկ։ Դալի բառարանում- երմոլկա - «թեթև գլխարկ գլխին , առանց որևէ ավելորդությունների, այնպես ինչպես կարվում է հրեաների կողմից»[1] : «Կրոն» հանրագիտարանում կիպան` «գլխարկ՝ բարեպաշտ հրեայի համար, որը խորհրդանշում է համեստություն, խոնարհություն և ակնածանք Տիրոջ առջև ։ Իրենից ներկայացնում է փոքր , կլոր գլխարկ (գործված կամ կտորից կարված) ,որը ծածկում է գլխի վերնամասը » ։ Կարող են կրել առանձին , կամ գլխարկի վրայից ։ Երմոլկան երբեմն մազակալով ամրացնում են մազերին։

Մազակալով Կիպա /Երմոլկա/

Ծագում և կիրառում խմբագրել

  Հին ժամանակներում գլխարկը խորհրդանշում էր կապը Աստծո հետ, գլուխը ծածկում էին Բարձրյալին ծառայելու ժամանակ (աղոթքի ժամանակ, օրհնության ժամանակ , Տորայի ուսումնասիրության ժամանակ)։ Տորան տաճարի ծառայողներին պատվիրում է կրել գլխարկ։ Մի շարք հրեաներ միշտ էին կիպա կրում։ Դրանով նրանք ուզում էին ցույց տալ , որ իրենց բոլոր գործերը ուղղված են ծառայությանը։ Այս ավանդության իմաստն էր ցույց տալ, որ հրեան գիտակցում է Բարձրյալի գոյությունն ու Նրա իմաստությունը , անգամ գնահատելով այն ավելի բարձր ՝ քան մարմնի ամենակարևոր մասը՝ գլուխը։
- -«Կիպա-Երբ՞ և ինչու՞»
 
 
Ձեռագործ երմոլկա Երուսաղեմում

Քրիստոնյաների մոտ տղամարդը հանելով գլխարկը ՝ ցույց է տալիս իր հարգանքը Աստծո նկատմամբ, իսկ հրեաները՝ դնելով այն։ Օրվա ընթացքում , հատկապես աղոթքի , կամ Տորայի ընթերցանության ժամանակ գլուխը պետք է ծածկված լինի կիպայով։ Դրա հետ մեկտեղ երմոլկայի կրումը ավանդույթ է , և ոչ թե օրենք. Տորայի կամ Թալմուդի էջերում հրեաներին չի պատվիրվում անպայման ծածկել գլուխը։ Ուղղափառ հրեաները միշտ կրում են կիպա, պահպանողականները ՝ սինագոգում և ուտելու ժամանակ։ Բարփոխող հուդայականությունը կիպայի կրումը համարում է ոչ պարտադիր[2]։ Ոչ կրոնավոր հրեաները կիպան կրում են սինագոգ այցելելու ժամանակ, թաղումների և Բար Միցվայի (չափահասության տոն) ժամանակ[2][3]. : Ոչ հրեաները ցանկության դեպքում նույնպես երմոլկա կրելու իրավունք ունեն (որպես հրեական ավանդույթների նկատմամաբ հարգանքի նշան , շատ-շատերն այդպես էլ անում են) ուղղափառ հրեաների մոտ կինը երբեք չի կրում կիպա, սակայն ամուսնացած հրեաները ծածկում են գլուխները գլխաշորով , կամ կեղծամով (ամուսնությունից հետո միայն ամուսինը կարող է տեսնել կնոջ մազերը)[4][5][6][7][8][9].: Սակայն կիպայի ավանդույթի համաձայն ,այն միայն տղամարդու գլխարկ է և հրեականաության ժամանակակից մի շարք հոսանքներ կանանց չի արգելում կրել կիպա։

  Նրանք , ովքեր մտածում են , որ երմոլկա ընտրելը հեշտ է , առաջարկում են այցելել Երուսաղեմում գտնվող Շաբաթ փողոցի վրա գտնվող «Կիպոտ Լևին և Մե-Շերան փողոցում «Կաֆտոր վաֆերախ» խանութներ։ Այս խանութների դարակները բաժանված են առանձին մասերի , որտեղ ըս չափսերի, գործվածքի ու կառուցվածքի դասավորված են երմոլկաները։ Գործված , հարթ սև , մետաքսյա սև , թավշյա, մեծերը՝ փոքր գլխի համար, և փոքրերը մեծ գլխի համար, սուր ծայրերով և հարթ, վեցթևանի, չորսթևանի, յոթթևանի։ Իր երմոլկան բարեպաշտ հրեան տեսնում է հեռվից, միանգամից մոտենում է հենց այն տիպին , որը կրում են իր շրջապատում , և ընտրում է անհրաժեշտ չափսը։ Օրինակ Խասիդը երբեք չի գնի թավշյա կամ կարված, առավել ևս գործած երմոլկա։  »
- Ա. Ֆեյգին «Հրեական հագուստ»
 
 
Քիշնևի հրեաներ : 1909 թվական

Գոյություն ունեն երմոլկայի տարբեր տեսակներ (գույն, չափս, կտորի որակ), որոնցով կարելի է որոշել ոչ միայն հրեայի կրոնավոր լինելը, այլև թե հուդայականության որ ուղղությանն է պատկանում երմոլկա կրող մարդը։ Աշկենազյան կիպաները հիմնականում կարված են չորս կամ հինգ տիպի խիստ գույնի կտորներից. որպես կանոն սև վերնամաս և սպիտակ պաստառ։ Սեֆարիդները նախընտրում են փոքր չափսի, գունավոր , գործված կամ ասեղնագործած տարբերակներ։ Խասիդները կրում են կիպան գլխարկի տակից[10]։ Սպիտակ կիպա՝ վայսե յարմուլկե կրում են օրինակ խասիդների մի շարք ներկայացուցիչներ , ովքեր ուզում են ընդգծել իրենց պատկանելությունը կաբալա ուսումնասիրողների դասին(մասնավորապես Ռեբ Արելեյի (անվանվում են նաև Տոլդես-Արն) և Մեա Շեարիմ թաղմասում ապրող Բրեսլովյան խասիդների մի մասը )։ «Խաբաթ» շարժման հետևորդները կրում են սև չորսկողմանի կիպա։ Սև թավշյա երմոլկան ծառայում է խասիդների համար որպես տոնական գլխարկ ՝ շտրայմլ։

 
Բարեփոխման կողմնակից հրեաներ
  Ուղղափառների մեծ մասի համար , ամբողջ գլուխը ծածկող գլխարկը , նախընտրելի է երմոլկայից :Խասիդները տոների ժամանակ կրում են գլխարկ։ Այլ , առավել ազատական ուղղափառները կրում են սև երմոլկաներ:«Ժամանակակից ուղղափառների» շարժումը (րեվա Կուկայի հետևորդները) նախընտրում են չափազանց փոքր գործված երմոլկաներ։ «Կիպա սրուգա» («գործած կիպա») արտահայտությունը նշանակում է ժամանակաից ուղղափառների համայնքը .եթե որևէ մեկի մասին ասում են .«Նա կիպա-սրուգա» է , -դա նշանակում է , որ նա ժամանակակից ուղղափառ է։
- -Ի. Տոլուշկին «Կիպա կամ երմոլկա»։ «Հրեական աշխարհ » հանրագիտարան
 
 
Սպիտակ կիպա
 
Նկարազարդումներով կիպա

Ծագումնաբանություն խմբագրել

Երմոլկա բառը հավանաբար ունի թուրքական ծագում ։ Մի շարք մասնագետների կարծիքով ծագել է թուրքական յագմուրլուկ ՝ հովանոց բառից:Չեզոք աղբյուրի համաձայն փոխառությունը արված է լեհական jarmułka բառից, որը նշանակում է «գլխարկ»։ Հրեական ժողովրդկան ծագումնաբանությունը բառը կապում է արամեական յարե մալկա արտահայտության հետ, որը նշանակում էր «ակնածանք թագավորի նկատմամբ» (նկատի ունի Բարձրյալին)։ Մյուս տարբերակը , որը դա« երկու հրեական բառերի կրճատ միավորումն է ՝ իյերե մե-էլոկա (վախենալով Աստծուց)»[11]։ Համաձայն հրեական ավանդության , ծածկված գլուխը նշան է այն բանի, որ ձեր վրա գերբնական ուժ կա:Եբրայերենով կիպա բառը նշանակում է «կափարիչ» կամ «հովանոց»։ Դրա համարժեքը ֆրանսերեն calotte և իտալերեն calotta բառերն են , որոնք երկուսն էլ նշանակում են «հովանոց» ՝ճարտարապետության մեջ։ Իսրայելցիները ,ինչպես եբրայերենում, կիպա բառի մեջ շեշտը դնում են երկրորդ վանկի վրա[12][13].:

Երմոլկա բառի այլ գործածություն խմբագրել

Ի տարբերություն «կիպա» տերմինի , «երմոլկան» ավելի լայն նշանակություն ունի . նշանակում է ոչ մեծ կլոր գլխարկ, որը կարող են կրել ոչ միայն հրեաները։ Երբեմն Ռուսաստանում երմոլկան եղել է նշանավոր մարդկանց գլխարկ[14][15]։ XIX-րդ դարում երմոլկա անվանում էին այն գլխարկը, որը կրում էին տանը, խալաթի հետ կամ շլաֆրիկով (տնային կոստյում)։ «Երմոլկան ՝ կլոր տղամարդու գլխարկ է, կրում են սենյակում » (Մ. Պոպով «Օտար լեզուների ընդհանուր բառարան, որոնք մտել են օգտագործման ռուսաց լեզվում », 1907)։

 
Դ. Դավիդովը երմոլկայով

Նմանատիպ գլխարկները հանդիսանում են նաև կաթոլիկ հոգևորականների հանդերձանքի մի մասը։ Արժանապատվության ընդունման և մազերը կտրելու արարողությունից հետո կաթոլիկ հոգևորականը պետք է գլխարկ կամ soli Deo (լատիներենից ՝  «միայն Աստծուն»)։

 
Ակադեմիկոս Ն. Դ. Զելինսկին ակադեմիական կիպայով

Երբ 1964 թվականին Պավել VI -ը այցելեց Իսրայել , «Երուսաղեմ պոստ» թերթում հայտնվեց նկար . Պապին դիմավորում է Իսրայելի նախագահ Զալման Շազարը, իսկ նկարի մեկնաբանությունում գրված էր. «Պապը նա է , ով կրում է երմոլկա»<[16][17]: Երմոլկային նման է նաև սվանական գլխարկները՝ սվանների ավանդական հագուստի մի մասնիկ (Վրաստան)[18]։ Ռուսաց լեզվում գոյություն ունի «խոզը երմոլկայում» արտահայտությունը, որն առաջին անգամ օգտագործել է Ն. Վ. Գոգլը ՝ իր «Ռևիզորում», կապված մի կերպարի հետ, անհաջողակ մարդու, որն ունի ոչ հիմնավորված հավակնություններ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Հորդանան գետի արջմտյան ափին ապրող պաղեստինի կանայք գյուղերում զբաղվում են երմոլկաներ գործելով , որոնք հետո վաճառվում են Իսրաելում[19].:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://slovardalja.net/word.php?wordid=7834 Ермолка
  2. 2,0 2,1 Энциклопедия «Еврейский мир» p. И. Телушкин
  3. Книга вопросов и ответов МААРШАЛя
  4. В. В. Путин в Израиле
  5. Путин в мемориале Яд Вашем
  6. «Барак Обама у Стены Плача». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. Виктор Ющенко у Стены Плача(չաշխատող հղում)
  8. Обама, Клинтон, Ющенко, Саркози, Путин, Лужков
  9. Юрий Лужков
  10. .Киппа (недоступная ссылка с 14-06-2016 [496 дней])
  11. Кипа — еврейский головной убор
  12. П. Я. Черных. Историко-этимологический словарь современного русского языка. Т. 1. — М.: Русский язык, 1999. — С. 285. — ISBN 5-200-02685-7
  13. Макс Фасмер. Этимологический словарь русского языка. Т. 2. / Пер. с нем. и доп. О. Н. Трубачёва. — М.: Прогресс, 1986. — С. 195.
  14. ««Сидение царя Михаила Фёдоровича с боярами в его государевой комнате»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. «Иван Грозный показывает сокровища английскому послу Горсею»
  16. «Шапочка-конфедератка». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  17. «Дело в шляпе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  18. Сванетия
  19. Палестинок кормят кипы

Տես նաև խմբագրել

  • Թյուբեթեյկա
  • Սկուֆյա
  • Ֆեսկա
  • Կոնֆեդերատկա
  • Կամիլավկա