Կիչրի, կիչադի կամ կիչիրի (հինդի՝ खिचड़ी khicaṛī IAST, ուրդու՝ کھچڑی khicṛī IAST, բենգալերեն՝ খিচুরী), հնդկական կծու բուսական ուտեստ։ Այն պատրաստվում է բրնձից, մաշից (մունգ դալ), որը տապակվում է ձեթի մեջ համեմունքով, երբեմն ավելացնում են բանջարեղեն։ Այն համարվում է հնդկական խոհանոցի գլխավոր ուտեստներից մեկը։ Ուտեստը հարուստ է սպիտակուցով։

Կիչրի
खिचड़ी, کھچڑی, খিচুরী
Կիչրիի բաղադրիչները
Հնդկական խոհանոց
Ծագում
Տեսակկերակուր
Առաջացման երկիրՀնդկաստան Հնդկաստան
 Khichri Վիքիպահեստում

Հնդիկները ասում են, որ այս կերակուրը շատ հեշտ է մարսվում, ավելացնում է ուժ և դիմացկունություն, հզորացնում է օրգանիզմի բոլոր հյուսվածքները, օգնում է բջիջների մաքրման պրոցեսին։ Կիչրին օգտագործում են յոգերը, երբ կատարում են մաքրման ծրագրեր։

Արտաքին հղումներ խմբագրել