Կին դատավորների միջազգային միություն

Կին դատավորների միջազգային միություն (անգլ.՝ International Association of Women Judges (IAWJ)), 1991 թվականին հիմնադրված ֆեմինիստական հասարակական կազմակերպություն, որի անդամները աշխարհի տարբեր կողմերից դատավորներ են, որոնք պաշտպանում են կանանց հավասար իրավունքները։

Կին դատավորների միջազգային միություն
Տեսակկազմակերպություն, կանանց միություն և մասնագիտական միություն
Երկիր ԱՄՆ
ԿարգախոսEquality and Justice Everywhere.For Everyone
Հիմնադրվածհոկտեմբեր 1991
Գլխադասային գրասենյակՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Գլխավոր քարտուղարBinta Nyako?[1]
Կայքiawj.org(անգլ.)

Պատմություն խմբագրել

Կին դատավորների միջազգային միությունն ստեղծվել է 1991 թվականին, երբ ամբողջ աշխարհից 50 կին դատավորներ հրավիրվել են մասնակցելու Ամերիկայի Միացյալ Նահանգների Կին դատավորների ազգային միության տասներորդ հոբելյանական միջոցառմանը[2]։ Որոշվել է, որ դատական համակարգում սեռային խտրականության դեմ պայքարը հեշտացնելու համար ստեղծել միջազգային միություն։ 1991 թվականի հոկտեմբերին 15 երկրներից կին դատավորներ հանդիսավոր կերպով ընդունել են Կին դատավորների միջազգային միության սահմանադրությունը[2]։ Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել 1992 թվականի հոկտեմբերին․ Սան Դիեգոյում իրար են հանդիպել 42 տարբեր երկրներից 82 կին դատավորներ։ Նրանց ամենահետաքրքրող խնդիրը եղել է ընտանեկան բռնությունը[3]։ Կին դատավորները ամբողջ աշխարհում հովանավորել են աշխատաժողովներ և կոնֆերանսներ՝ սովորեցնելու ընտանեկան բռնության տարածման, այն խոչընդոտելու մասին, ինչպես գործադրել օրենքները՝ սահմանելու այդ հանցագործությունը տույժերով[3]։ Կին դատավորների միջազգային միությունը նաև նախագիծ է ունեցել՝ կրթելու դատավորներին, թե ինչպես կիրառել մարդու միջազգային իրավունքի գործիքները առանձին դատարաններում կանանց հետ կապված դեպքերում[3]։

Կին դատավորների միջազգային միության առաջին դատավորը եղել է Առլին Փաչը[3]։ 1994 թվականի մայիսին Հռոմում ընտանեկան բռնության հետ կապված կոնֆերանս է տեղի ունեցել[3]։

2010 թվականին, երբ Միացյալ Թագավորությունից բարոնուհի Հեյլն ընտրվել է Կին դատավորների միջազգային միության նախագահ, այն արդեն ուներ 90 երկրներից 4 000 անդամներ[2]։ 2017 թվականին անդամների թիվը հասել է 5 000-ի[4], իսկ 2019 թվականին՝ 6 000-ի[5]։

Նախագահներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.iawj.org/content.aspx?page_id=5&club_id=882224&item_id=89223
  2. 2,0 2,1 2,2 Coogan, Laura (2010 թ․ մայիսի 21). «Lady Hale becomes President of the International Association of Women Judges». UK Supreme Court Blog. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Mann, Judy (1994 թ․ ապրիլի 13). «Making the Law Fair for All Aomen». The Washington Post. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  4. «DISE's Shaheen Shariff delivers address to International Association of Women Judges». McGill University News. 2017 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  5. «Judge Mary Margaret Rowlands to speak at the United Nations». Akron Legal News. 2019 թ․ մարտի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կին դատավորների միջազգային միություն» հոդվածին։