Ցիմերվալդյան կոնֆերանս
Ցիմերվալդյան կոնֆերանս, տեղի է ունեցել 1915 թվականի սեպտեմբերի 5-ից 8-ը Ցիմերվալդում (Շվեյցարիա)։ Այն առաջինն էր երեք միջազգային կոնֆերանսներից, որոնք գումարվում էին այն երկրների սոցիալիստական կուսակցությունների կողմից, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի սկզբնական փուլում չեզոք քաղաքականություն էին վարում։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/Zimmerwald_1864.jpg/220px-Zimmerwald_1864.jpg)
Կոնֆերանսում մասնակցել են 11 երկրների (Ռուսաստան, Լեհաստան, Իտալիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ռումինիա, Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Նորվեգիա) 38 պատգամավորներ։ Ցիմերվալդյան կոնֆերանսի բացման նախօրյակին Վլադիմիր Լենինը ստեղծում է սոցիալիստ-ինտերնացիոնալիստների խումբը՝ Ցիմերվալդյան ձախը, որը կոնֆերանսում հակադրվում է ցենտրիստական և կիսացենտրիստական մեծամասնությանը՝ այսպես կոչված Ցիմերվալդյան կենտրոնին՝ Գրիմի և այլոց ղեկավարությամբ։
Կոնֆերանսում քննարկվող հիմնական հարցն էր համարվում «խաղաղության համար պրոլետարիատի պայքարը»։ Ձախերը առաջարկեցին բանաձևի և մանիֆեստի իրենց նախագծերը։ Կոնֆերանսի մեծամասնությունը երկու փաստաթուղթն էլ մերժեց և առաջարկեց բավարարվել լոկ պացիֆիստական դեկլարացիայով։ Ընդունվեց փոխզիջողական մանիֆեստ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 438)։ ![]() |