Կիմ Ջին Սու

կորեացի ֆուտբոլիստ

Կիմ Ջին Սու (կոր.՝ 김진수, հունիսի 13, 1992, Չոնջու, Հարավային Կորեա), կորեացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս հարավ կորեաական «Ջեոնբուկ Հյունդայի»-ի և Հարավային Կորեայի ազգային հավաքականի կազմում։

Կիմ Ջին Սու
կորեերեն՝ 김진수
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Kim Jin-su
Քաղաքացիությունը Հարավային Կորեա Հարավային Կորեա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 13, 1992(1992-06-13)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Չոնջու, Հյուսիսային Ջոլա, Հարավային Կորեա
Հասակ 177 սմ
Քաշ 69 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հարավային Կորեա Ջեոնբուկ Հյունդայի
Համար 22
Պատանեկան կարիերա
2008-2011 Հարավային Կորեա Սիգնալ Ավագ դպրոց
2011 Հարավային Կորեա Կյունգ Հի համալսարան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Ճապոնիա Ալբիրեքս Նիգատա 66 (1)
2014-2016 Գերմանիա Հոֆենհայմ 34 (0)
2017-ներկա Հարավային Կորեա Ջեոնբուկ Հյունդայի 0 (0)
Ազգային հավաքական
2007-2009 Հարավային Կորեա Հարավային Կորեա (մինչև 17) 31 (4)
2010-2011 Հարավային Կորեա Հարավային Կորեա (մինչև 20) 10 (0)
2014 Հարավային Կորեա Հարավային Կորեա (մինչև 23) 7 (1)
2013-ներկա Հարավային Կորեա Հարավային Կորեա 24 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

«Ալբիրեքս Նիգատա» խմբագրել

2012 թվականի հունվարի 13-ին Կիմը պայմանագիր է կնքել կորեական «Ալբիրեքս Նիգատա» ֆուտբոլային ակումբի հետ[3]։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2012 թվականի փետրվարի 19-ին՝ «Վիսել Կոբե»-ի դեմ խաղում։ Հենց այդ խաղում էլ նա խփել է իր առաջին գոլը։

Ջեյ-լիգայում իր դեբյուտը Ջին Սուն նշել է 2012 թվականի մարտի 10-ին՝ «Կավասակի»-ի դեմ խաղում։

«Հոֆֆենհայմ» խմբագրել

2014 թվականի հունիսի 13-ին Կիմ Ջին Սուն տեղափոխվել է գերմանական «Հոֆենհայմ»[4]։ Թիմի կազմում հանդես է եկել մինչև 2017 թվականը։

«Ջեոնբուկ Հյունդայի» խմբագրել

2017 թվականի հունվարին Ջին Սուն տեղափոխվել է «Ջեոնբուկ Հյունդայի»։

Միջազգային կարիերա խմբագրել

Կիմ Ջին Սուն հանդես է եկել Հարավային Կորեայի Մ17, Մ20 և Մ23 հավաքականների կազմերում։ Երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնությանը։

Հարավային Կորեայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Կիմը նշել է 2013 թվականի հուլիսի 20-ին՝ Ավստրալիայի հավաքականի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «韓国・慶煕大より金 眞秀選手 新加入のお知らせ» (Japanese). Albirex Niigata. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Jin-Su Kim unterschreibt Vertrag bis 2018 " achtzehn99.de

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Ջին Սու» հոդվածին։