Կիմ Գալոյան

հայ ճարտարագետ, գյուտարար, տեխնոլոգ, արտադրության կազմակերպիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կիմ Վաչագանի Գալոյան (հունվարի 7, 1932(1932-01-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ, գյուտարար, տեխնոլոգ, արտադրության կազմակերպիչ։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարագետ (1976)։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1970

Կիմ Գալոյան
Ծնվել էհունվարի 7, 1932(1932-01-07) (92 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1956)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (1970)
Մասնագիտությունճարտարագետ և գյուտարար
ԱշխատավայրԵրևանի «Սևանի» արտադրական միավորում և Հայաստանի Կառավարություն
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

1956 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958-1978 թվականներին եղել է Նոր Հաճնի տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանի գլխավոր ճարտարագետ, 1979-1984 թվականներին՝ Երևանի «Սևան» արտադրական միավորման և դրա գլխամասային՝ ժամացույցի գործարանի գլխավոր տնօրեն, 1984-1992 թվականներին զբաղեցրել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի ծանր արդյունաբերության բաժնի վարիչի պաշտոնը։

Կիմ Գալոյանը զբաղվել է կարծրամարմին իմպուլսային լազերների հետազոտմամբ, մեքենաշինության տեխնոլոգիայի հարցերով[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ պետական մրցանակներ (1972, 1980 թվականներ)

Երկեր խմբագրել

  • Արհեստական կորունդը և նրա կիրառությունը տեխնիկայում, Երևան, 1969[2]։
  • Ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանում։ Տեխնիկական առաջընթացի ուղիով։ Հարությունյան Աշոտ Մկրտչի, Գալոյան Կիմ Վաչագանի։ Երևան։ Հայաստան, 1977[3]։
  • Машиностроение - основа индустрии Армении (обзор), Е., 1987.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Գալոյան, Կիմ Վաչագանի (1969). Արհեստական կորունդը և նրա կիրառությունը տեխնիկայում. ՀՍՍՀ ԳԱ. Երևան: Հայաստան.
  3. Հարությունյան, Աշոտ Մկրտչի; Գալոյան, Կիմ Վաչագանի (1977). Ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանում։ Տեխնիկական առաջընթացի ուղիով. Տասներորդ հնգամյակի քայլերով. Երևան: Հայաստան.

Արտաքին հղումներ խմբագրել