Կիլլարնիի Շուշանը, Հուլիոս Բենետիկտի հեղինակած երեք գործողությամբ օպերա։ Ջոն Օքսենֆորդի և Դայեն Բուսիկոյի կողմից գրված լիբրետոն հիմնված է Բուսիկոյի The Colleen Bawn պիեսի վրա։ Պրեմիերան կայացել է 1862 թվականի փետրվարի 10-ին՝ Լոնդոնի Կովենտ գարդեն արքունական թատրոնում[1]:

Կիլլարնիի Շուշանը
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն

Նախապատմություն խմբագրել

«Կիլլարնիի Շուշանը» դարձել է Բենետիկտի օպերաներից ամենաշատ բեմադրվածը։ Կապված է Բալֆի «Բոհեմական աղջիկը» և Ուոլասի «Մարիտանայի»[2][3] հետ։ Իռլանդական բառակապակցության համոզիչ գործածումը հետաքրքիր է՝ հաշվի առնելով Բենետիկտի գերմանահրեական ծագումը։ Օպերայի երգերի մի մասը պահպանվել է երգացանկում։ Օպերան հիշատակվում է Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպում[4] և Ջունա Բարնսի «Նայթվուդ» վեպում[5]։

Դերեր խմբագրել

Դեր Ձայնի տեսակ Պրեմերիա, 10 փետրվարի 1862 թ.

(Դիրիժոր՝ Ալֆրեդ Մելոն)

Էլլի Օ՛Քոնոր սոպրանո Լուիզա Փայն
Էնն Շութ սոպրանո Ջեսի Մքլին
Պարոն Քորիգան բաս Յուջին Դյուսեկ
Թոմի հայրը բարիտոն Ջոն Ջորջ Պաթի
Հադրիս Քրիգան տենոր Հենրի Հայ[6]
Տիկին Քրիգան կոնտրալտո Սուսաննա Փայն
Դաննի Ման բարիտոն Սենթլի Չարլզ
Մայլս նա Քոպպալին տենոր Ուիլիամ Հարրիսոն

Համառոտ տեղեկություն խմբագրել

Նկարագրվում է 18-րդ դարի Կիլլարնին։ Քրեգանը գաղտնի ամուսնացել է Էյլիի հետ։ Քորիգանը սպառնում է վտարել Քրեգանին և նրա մորը, որոնք իրենց հողերը գրավադրել են իր մոտ, եթե վերջինս չամուսնանա ժառանգորդուհի Էնն Շութի հետ։ Քրեգանի ընկերը՝ Դանին, առաջարկում է հարցը լուծել՝ Էյլիին սպանելով։ Քրեգանը մերժում է, սակայն Դանիին համոզում է բանից անտեղյակ տիկին Քրեգանին ազդանշան տալ Էյլիի մահվան համար։ Բայց նախքան Էյլին սպանելը՝ որսի դուրս եկած Մայլզը կրակում է իր՝ Դանիի վրա։ Քրեգանը պատրաստվում է ամուսնանալ Էննիի հետ, բայց Քորիգանը ժամանում և ձերբակալում է նրան՝ Էյլիի մահը պլանավորելու համար։ Մայլսը հրապարակում է Դանիի խոստովանությունը, Քրեգանը ճանաչում է Էյլիին, իսկ Էննը (ամենանահավանական ձևով) ձեռնամուխ է լինում Քրեգանի պարտքերը մարելուն։

Աղբյուրներ խմբագրել

  • Նայջել Բարտոն,«Կիլլարնիի Շուշանը» Գրոուվի երաժշտական բառարանում
  • Վիկինգ օպերայի ուղեցույցը Հոլդեն խմբում (Վիկինգ, 1993)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The date of 8 February often given was in fact the premiere of Balfe's The Puritan's Daughter; Benedict's opera followed on Monday 10th (Grove Music Online)
  2. Burton, GMO
  3. Seamus Reilly, James Joyce and Dublin Opera: 1888–1904, p. 6, in Bronze by Gold, the Music of Joyce, edited by Sebastian D. G. Knowles, Garland Publishing
  4. "Ulysses by James Joyce: The Lily of Killarney" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, accessed 29 June 2009
  5. [1], accessed 27 June 2011
  6. See "The moon has raised her lamp above" : duet "sung by Mr Haigh [Hardress Cregan] & Mr Santley [Danny Mann]" – published by Orpheus Music Company c.1875