Ուիլիամ Հարրիսոն
Ուիլիամ Հարրիսոն (1813[1] - 1868[1]), անգլիացի տենոր և օպերային իմպրեսարիո։ Նա առավել հայտնի էր բրիտանացի կոմպոզիտորների գրած նոր օպերաներում դերեր ստեղծելով 1840-ական թվականներից մինչև 1860-ականների սկզբները։ Նրա համար ստեղծագործողների թվում էին Ուիլյամ Վինսենթ Ուոլասը, Մայքլ Ուիլյամ Բալֆը և Հուլիոս Բենեդիկտը։ Դրուի Լեյն թատրոնում Ալֆրեդ Բանի հետ աշխատելուց հետո Հարրիսոնը սոպրանո Լուիզա Փայնի հետ ստեղծել է ընկերություն, որը հաջողություններ էր վայելում Հյուսիսային Ամերիկայում և Լոնդոնում 1850-ականներին։
Ուիլիամ Հարրիսոն | |
---|---|
Ծնվել է | 1813[1] |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | 1868[1] |
Մասնագիտություն | երգիչ և թատրոնի տնօրեն |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Կյանք և կարիերա
խմբագրելՀարրիսոնը ծնվել է Լոնդոնի Մերիլեբոն թաղամասում, ածուխ վաճառողի ընտանիքում[2]։ 1836 թվականին Նա հանրության մեջ հայտնվել է որպես սիրողական տենոր և 1836 թվականի հոկտեմբերին դարձել է ուսանող Թագավորական երաժշտական ակադեմիայում, որը ղեկավարում էր Չիպրիանի Փոթերը[3]։ Նա իր մասնագիտական առաջին դեբյուտը կատարել է հաջորդ տարի՝ երգելով Sacred Harmonic Society-ի հետ։ Նրա առաջին օպերային աշխատանքը եղել է 1839-ի մայիսին Քովենթ Գարդենում Ուիլյամ Մայքլ Ռուկի «Հենրիք»-ի պրեմիերայում[3]։ 1840-ական թվականներին լիբրետիստ և իմպրեսարիո Ալֆրեդ Բանը նրան ընդգրկել է Դյուրի Լեյնում իր օպերաշրջաններում, որի ընթացքում Հարրիսոնը կերտել է տենորական առաջատար մեներգեր Մայքլ Բալֆի «Բոհեմի աղջիկը»(1843), Ուիլյամ Վինսենտ Ուոլասի «Մարիտանա»(1845) օպերաներում և այլ նոր աշխատանքներում[3]։
1854 թվականին Հարրիսոնն ու սոպրանո Լուիզա Փայնը բրիտանացի երգիչների մի խումբ են առաջնորդել դեպի Հյուսիսային Ամերիկա։ Հոկտեմբերի 9-ին սկսել են հանդես գալ Նյու Յորք քաղաքում՝ անգլերենով կատարելով իտալական և ֆրանսիական թեթև օպերաների երգացանկ,այդ թվում՝ «Բոհեմի աղջիկը», «Մարիտանա» և Մուրացկանի օպերան։
Այս նախաձեռնությունը հաջող էր։ 1855-ի ամառային սեզոնի ընթացքում ընկերությունը Նյու Յորքում անցկացրել է 125 ներկայացում, և նրանք հաջորդ երեք տարվա ընթացքում շրջայց են կատարել Կանադայի և ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում։ 1857-ին վերադառնալով Անգլիա, նրանք Լոնդոնում բեմադրել են նմանատիպ ռեպերտուար՝ հաջորդ յոթ օպերաաշրջանների համար՝ ներկայացնելով բրիտանական տասնհինգ նոր օպերաների պրեմիերաներ[2][3]։
1860-ական թվականներին Հարրիսոնը ձայնի հետ կապված խնդիրներ ուներ և որոշ կոմպոզիտորներ, ինչպես օրինակ Հուլիոս Բենեդիկտը իր «Կիլլարնիի Շուշանը» (1862) օպերայում գրել է ավելի քիչ լարվածություն պահանջող դերեր[3]։ Վերջին անգամ հանդես է եկել Լիվերպուլում 1868 թվականի մայիսին՝ «Ջերոլստայնի մեծ դքսուհին» օպերայում կատարելով Ֆրիցի դերը[2]։
Հարրիսոնն ամուսնացել է դերասանուհի Մարիա Քլիֆորդի դստեր՝ Էլենի հետ։ Նրանք ունեցել են երկու որդի. ավագ որդին՝ Ուիլյամը, դարձել է Քլովելի գյուղի ծխական քահանան, իսկ կրտսեր որդի Քլիֆորդը դարձել է պրոֆեսիոնալ ասմունքող։ Հարրիսոնը մահացել է թոքաբորբից Լոնդոնի հյուսիսում գտնվող Քենտիշ թաղամասում[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Kingsford, C L. "Harrison, William (1813–1868)", rev. John Rosselli, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, retrieved 14 April 2015 (subscription required)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Husk, W H. "Harrison, William", Grove Music Online, Oxford University Press, retrieved 14 April 2015 (subscription required)