Կիթառահարուհին (նկար)

Յան Վերմեերի նկարներից

«Կիթառահարուհին» (հոլ.՝ De gitaarspeelster), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1670 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 53 × 46,3 սմ։ Այսօր «Կիթառահարուհին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Համսթեդում՝ Քենվուդ-հաուսում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Կիթառահարուհին
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարիմոտ 1672[2]
բարձրություն53 սանտիմետր[2]
լայնություն46,3 սանտիմետր[2]
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[3]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էKenwood House?[2]
հավաքածուKenwood House?[2]
սեփականատերՊիտեր վան Ռայուֆե
https://www.wga.hu/html/v/vermeer/04/34guita1.html կայք
Ծանոթագրություններ
 The Guitar Player by Vermeer Վիքիպահեստում

Նկարը պետք է չշփոթել պատճենի հետ, որը կոչվում է «Կիթառ նվագող տիկինը», որի հեղինակն անհայտ է և այսօր պահպանվում և ցուցադրվում է Միացյալ Նահանգների Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանում[4]։ «Կիթառահարուհին» կտավը 1974 թվականին գողացվել է Իռլանդիայի հանրապետական բանակի ապստամբների կողմից, որից հետո կրկին վերադարձվել է[5][6]։

Նկարագիր խմբագրել

Յան Վերմեերը «Կիթառահարուհին» ստեղծագործությունը վրձնել է ոչ ներդաշնակ և նրան բնորոշ ոչ տիպային ձևով։ Կիթառ նվագող աղջկան հեղինակը տեղավորել է բավականին ձախ, այնքան, որ աջ արմունկը կտավի սահմաններից դուրս է մնացել։ Ինչպես նախկին նկարներում, այստեղ նույնպես ձևերը կտրուկ պահպանված են՝ աղջկա մատները, որոնք լարերի վրա են, հետևի պատին փակցրած նկարի շրջանակը։ Հարթություններն ու երկրաչափական պատկերները հեղինակը նկարել է իմպաստոյի ոճով[7]։ Նկարի գլխավոր հերոսուհին մարմնով թեքված է դեպի աջ, շրթունքները ժպիտ են արտահայտում, դեպի գործիքը հակած գլուխը փաստում է, որ աղջիկը վայելում է երաժշտությունը։ Պատին փակցրած նկարում Վերմեերը պատկերել է հովվերգական բնանկար, որը նմանեցնում են Ադրիան վան դե Վելդեի ոճին. նկարը ևս մեկ անգամ փաստում է, որ այստեղ տիրում է անխռովություն[8]։ Աղջկա ձեռքին պատկերված երաժշտական գործիքը իսպանական կիթառ է՝ հինգ լարերով, որը հայտնի դարձավ 15-րդ դարից սկսյալ[9]։

Գրականություն խմբագրել

  • Liedtke, Walter A. (2001). Vermeer and the Delft School. Metropolitan Museum of Art. ISBN 9780870999734.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. RKDimages (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://artuk.org/discover/artworks/the-guitar-player-191849
  3. https://rkd.nl/explore/images/188376
  4. Philadelphia Museum of Art. «Philadelphia Museum of Art - Collections Object : Lady with a Guitar». www.philamuseum.org. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  5. Paul Adams Ghosts & Gallows: True Stories of Crime and the Paranormal. — History Press, 2012-07-01. — 236 с. — ISBN 9780752477350
  6. «Луиджи Гуарньери - Двойная жизнь Вермеера - стр 17» (ռուսերեն). profilib.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 10-ին.
  7. Wayne Franits Johannes Vermeer: (Grove Art Essentials). — Oxford University Press, 2016-04-01. — 50 с. — ISBN 9780190297985
  8. Johannes Vermeer Delphi Complete Works of Johannes Vermeer (Illustrated). — Delphi Classics, 2014-07-09. — 259 с.
  9. Алексей Шевченко Самоучитель игры на гитаре. — Litres, 2017-05-20. — 98 с. — ISBN 9785040031955

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիթառահարուհին (նկար)» հոդվածին։