Կիգալիի բնական պատմության թանգարան

Կիգալիի բնական պատմության թանգարան (ռուանդ.՝ Ingoro y’Amateka Kamere; հայտնի է նաև «Կանդտայի տուն» անունով), թանգարան Ռուանդայի Կիգալի քաղաքում։ Այն պաշտոնապես բացվել է 2008 թվականին, այն տանը, որ պատկանում էր գերմանացի հայտնի բժիշկ և Աֆրկայի հետազոտող Ռիչարդ Քանդթին։ Թանգարանը հանդիսանում է Ռուանդայի ազգային թանգարանների ինստիտուտի ստորաբաժանումներից մեկը[1]։

Կիգալիի բնական պատմության թանգարան
Kandt House Kigali (front view).jpg
ՏեսակԹանգարան
ԵրկիրՌուանդա
ՏեղագրությունՌուանդա Կիգալի, Ռուանդա
ՎայրԿիգալի
Մասն էՌուանդայի ազգային թանգարանների ինստիտուտ
ԺանրԲնական պատմության թանգարան
Հիմնադրված է2008

Թանգարանի մասինԽմբագրել

Բժիշկ Ռիչարդ Քանդթը 1908 թվականին հիմնադրեց Կիգալին, որպես Գերմանական արևելյան Աֆրիկայի վարչական կենտրոն։ 2008 թվականին, նույն այն տանը, որտեղ ժամանակին ապրել է գերմանացի բժիշկ և հետազոտողը, Ռուանդայի ազգային ինստիտուտը ստեղծեց թանգարանը, որը պետք էր ծանոթացներ այցելուներին Ռուանդայի բնական բազմազանությանը։

Թանգարանի հյուսիսային մասը նվիրված է Ռուանդայի կենդանական աշխարհին, հարավային թևը՝ երկրի հանքային ռեսուրսներին, իսկ արևմտյանը՝ Արևելյան Աֆրիկայի ճեղքվածք հովիտների երկրաբանական գործընթացներին։

Թանգարանը բաց է երկուշաբթիից ուրբաթ ժամը 9-ից մինչև 17-ը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Natural History Museum-Kigali» (անգլերեն)։ Institute of National Museums of Rwanda։ Վերցված է 2014-03-16 
  2. SEAN JONES (2012-06-29)։ «The Natural History Museum of Rwanda» (անգլերեն)։ Living in Kigali։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-16-ին։ Վերցված է 2014-03-16 

Արտաքին հղումներԽմբագրել