Կիբելա (ֆր.՝ Cybèle), ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի քանդակը։ Այն իրենից ներկայացնում է Ռոդենի առաջին մասնակի ֆիգուրներից մեկը, որոնք հայտնի են որպես ավարտուն աշխատանքներ համարվող «ֆրագմենտներ»[1]։

Կիբելա
տեսակքանդակ
քանդակագործՕգյուստ Ռոդեն
գտնվելու վայրՀյուսթոնի գեղարվեստի թանգարան
 The Cybele by Auguste Rodin Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ոգեշնչված է հունական արվեստի ֆրագմենտներով և Միքելանջելոյի աշխատանքներով[1] Ռոդենը ստեղծել է առանց գլխի նստած կնոջ ոչ մեծ էտյուդ։ 1877 թվականի սկանդալից հետո, երբ Ռոդենին անիրավացի մեղադրել են այն բանում, որ նա «Բրոնզե դար» քանդակը ստեղծելիս ծեփապատճեն է արել կենդանի բնորդից, վարպետը սովորաբար նախընտրում էր ստեղծել փոքրացված քանդակներ[2]։ «Կիբելայի» համար մոդել է ծառայել Աննա Աբրուցեզին՝ երկու քույրերից մեկը, որոնց նա հաճախ օգտագործում էր այդ դերում[3][2]։ Արվեստաբան Ժորժ Գրափը այդ քանդակը թվագրել է 1889 թվականով և առանց աղբյուրի հայտարարել, որ այն «Դժոխքի դարպասներ» քանդակի էտյուդ է եղել[4]։

1904 թվականին Ռոդենի օգնականը՝ Անրի Լեբոսեն, Աշիլ Կոլի հայտնագործած մեքենայի միջոցով ստեղծել է աշխատանքի մեծացված գիպսե տարբերակը[3][5]։ Այս մոնումենտալ աշխատանքը որպես ֆիգուրա ներկայացվել է 1905 թվականին Փարիզում Կերպարվեստի միության սալոնում[1][3]։ Այդ ժամանակ քանդակը Ռոդենի ընկերներին և ենթավարպետներին հայտնի էր «Նստած Աբրուցեզին» վերնագրով․ մոդելի ազգանունով, որը դիրք էր ընդունել քանդակի համար[3]։

Միայն 1914 թվականին աշխատանքը ստացել է իր ներկայիս անվանումը՝ «Կիբելա»՝ փրյուգացի աստվածուհու պատվին, որը մարմնավորում էր մայր բնությունը։ Մեծացված տարբերակի բրոնզե ծեփապատճենը որպես «Կիբելա» նույն թվականին ցուցադրվել է Լոնդոնի Գրոսվենոր հաուսում[3]։

Պատճեններ խմբագրել

 
Ռոդենի «Կիբելա»-ի պատճենը Սթենֆորդի համալսարան 2011 թվականին

Գիպսե տարբերակը, որը ցուցադրվել է սալոնում 1905 թվականին, այժմ պահվում է Բորդոյի գեղարվեստի թանգարանում[2]։ Դրանից արվել են բազմաթիվ բրոնզե պատճեններ, որոնք այժմ կարելի է հանդիպել տարբեր վայրերում՝ ներառյալ․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Cybele». Victoria and Albert Museum. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Si belle, Cybèle !». Musée des Beaux-Arts de Bordeaux. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Elsen, Jamison, 2003, էջ 580
  4. Elsen, Jamison, 2003, էջ 578
  5. «Reductions and Enlargements». Iris & B. Gerald Cantor Foundation. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  6. «Cybèle, grand modèle». Musée Rodin. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  7. «Cybele, large model (Cybèle, grand modèle)». Brooklyn Museum. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  8. «Cybele, large model (Cybèle, grand modèle)». Cantor Arts Center. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  9. «Inside the MFAH Friday Afternoon Lecture "Auguste Rodin: Father of Modern Sculpture"». Museum of Fine Arts, Houston. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  10. «Cybele». North Carolina Museum of Art. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.

Գրականություն խմբագրել