Կիասմայի ժամանակակից արվեստի թանգարան (ֆիններեն՝ Nykytaiteen muso Kiasma, Կիասմայի վիզուալ մշակույթի կենտրոն), Ֆինլանդիայի և Հելսինկիի ամենից այցելվող թանգարաններից մեկը։

Կիասմա
Տեսակժամանակակից արվեստի թանգարան
Երկիր Ֆինլանդիա[1][2]
ՏեղագրությունՀելսինկի
ՎայրԿիասմա
Մասն էՖիննական ազգային պատկերասրահ[3]
Պատկանում էՖիննական ազգային պատկերասրահ
Ղեկավարության նստավայրՀելսինկի
ՀասցեMannerheiminaukio 2, 00100 Helsinki[2]00100[2]Mannerheiminaukio? (2)[2]
Հիմնադրվել է1990
ՏնօրենLeevi Haapala?
Կայքkiasma.fi
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ատենեումի գեղարվեստական թանգարանի, Սինեբրուհովի գեղարվեստական թանգարանի և Ֆինլանդիայի կենտրոնական գեղարվեստական արխիվի հետ միասին ընդգրկված է Ֆինլանդիայի ազգային պատկերասրահի կազմում։

Թանգարանի ֆոնդում է պահվում ժամանակակից արվեստի շուրջ 4 հազար ցուցանմուշ։ Հավաքածուի ցուցանմուշները թարմացվում են ամեն տարի, 4-րդ և 5-րդ հարկերի ժամանակավոր ցուցահանդեսները փոխվում են 3-4 անգամ։

Անվանում խմբագրել

«Կիսամա» բառը ձևավորվել է հին հունարեն «հիասմա» բառից, որը նշանակում է տեսողական նյարդերի մասնակի հատման վայր։ Խաչաձև գաղափարը տեսանելի է նաև շինության հենց տեսքից, որտեղ ուղիղ և շրջանաձև հատվածները շարժվում են միմյանց ընդառաջ[4]։

Ճարտարապետություն խմբագրել

Կառույցը նախագծվել է ամերիկացի ճարտարապետ Սթիվեն Հոլի կողմից, որը հայտնի է իր օրիգինալ ճարտարապետությամբ։ Տանիքը ծածկված է ցինկով, տիտանով և պղնձով, պատերը զարդարված են կարմիր արույրով և ապակիով։

Շենքը նախագծվել է 40 տարի։ Հանրության համար բաց է 1998 թվականի գարնանից։

Տեղադրություն խմբագրել

Թանգարանը գտնվում է Հելսինկիի կենտրոնում, Մաններհեյմինաուկիո հրապարակում, մարշալ Մաններգեյմի հուշարձանի կողքին։

Մինչ թանգարանը գնում է 4 համարի տրամվայրը և 5 համարի ավտոբուսը։ Մոտակա մետրոյի կայարանը Ռաուտատիենտորին է։

Թանգարանը բաց է չորեքշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 10:00-23:00-ն, իսկ երեքշաբթի և ազատ օրերին՝ 10:00-17:00-ն։ Ազատ օր է երկուշաբթին։

Ղեկավարությունը խմբագրել

  • Պիրկո Սիիտարի (2010 - մարտի 31, 2015),
  • Լեևի Հաապալա (2015 թվականի հունիսի 1-ից)։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.museot.fi/museohaku/index.php?museo_id=21118
  3. ֆիննական թանգարանի վիճակագրությունFinnish Heritage Agency.
  4. «Kiasma - Kiasma». Kiasma. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիասմա» հոդվածին։