Կըզըլքիլիսա (Էրզրումի գավառ)

Կըզըլքիլիսա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 50 կմ հյուսիս-արևելք, Ծաղկավետ լեռան արևելյան փեշերին։

Գյուղ
Կըզըլքիլիսա
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԳզըլ-գիլիսե, Գզըլքիլիսե, Գըզըլքիլիսե, Խըզել-քիլիսե, Կըզըլքիլիսե, Կըզլքիլիսե, Ղզըլքիլիսա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

1828 թվականին գյուղի հայ բնակչության մի մասը գաղթել և բնակություն է հաստատել Վրաստանի Ծալկայի շրջանի Ղզըլքիլիսա գյուղում։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 35 տուն հայ և 30 տուն թուրք բնակիչ։ Հայերի մի մասը այստեղ էր եկել Համշենից։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կըզըլքիլիսան ուներ Ս. Նշան անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր հայկական վարժարան, որն 1870-ական թվականներին ուներ 40 աշակերտ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 38

Աղբյուրներ խմբագրել