Կեփալոս և Պրոկրիս («Ցեֆիլ և Պրոկրիս, կամ Ամուսնական սեր», ֆր.՝ Céphale et Procris ou L’Amour conjugal), երեք գործողությամբ բալետ, որը բեմադրվել է ըստ կոմպոզիտոր Անդրե Գրետրի երաժշտության և ըստ հին հունական առասպելի սյուժեի։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ «բալետ» տերմինի հասկացողությունը 18-րդ դարում խիստ տարբերվում էր ժամանակակից հասկացողությունից և ըստ ժամանակակից տերմինաբանության տվյալ ստեղծագործությունը անհրաժեշտ էր վերագրել մի փոքր այլ ժանրի` օպերա-բալետի, քանի որ 18-րդ դարում վոկալային համարները, ինչպես և պարային համարները բալետի մի մասն էին կազմում։ Լիբրետոյի հեղինակն էր Ժ. Ֆ. Մարմոնտելը։

Կեփալոս և Պրոկրիս
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և choreographic work?
ԽորեոգրաֆԳաետանո Ապոլլինո Վեստրիս
ԿոմպոզիտորԱնդրե Գրետի
 Céphale et Procris (Grétry) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ըստ առասպելի համառոտ սյուժեի` Կեփալոսը (Ցեֆալ) և Պրոկրիսը (այլ տարբերակներում` Պրոկրիդա), խախտել էին ամուսնական հավատարմությունը։ Սակայն հավատարմություն խախտելն արտասովոր էր։ Իրականում տեղի էր ունեցել հետևյալը. Կեփալոսը բաժանությունից ութ տարի անց հայտնվում է Պրոկրիսի մոտ ուրիշի կերպարանքով և հրապուրում է նրան իր շնորհներով, իսկ երբ ընդունում է իր կերպարանքը, և կինն իմանում է, որ դավաճանել է ամուսնուն հենց նրա հետ, շփոթությունից և սարսափից փախչում է Կրետե, որտեղ Մինոս արքայից որպես նվեր ստանում է որսորդական Լալա շանը և «անվրիպելի» նիզակ, որը միշտ խոցում էր թիրախները։ Եվ հիմա արդեն Պրոկրիսը անճանաչելի որսորդի կերպարանքով հայտնվում է Կեփալոսի առջև, որն այդ ժամանակ նույնպես ժամանակ չէր կորցրել և սիրավեպ էր սկսել Էոսի` Տիփոնի կնոջ հետ։ Անճանաչելի Պրոկրիսը պատանի որսորդի կերպարանքով ամուսնուն որսորդության մրցույթի է հրավիրում, և իհարկե Լալա շան և կախարդական նիզակի շնորհիվ հաղթում է մրցույթում։ Այդ ժամանակ Կեփալոսը խնդրում է իրեն փոխանցել Մինոսի պարգևները. ի պատասխան նրանից պահանջվում է ամուսնական հավատարմության խախտում, ավելին, պատանի որսորդի հետ. Կեփալոսը տեղում համաձայնվում է այս պայմանին։ Սակայն քանի որ Պրոկրիսը կին էր, չէր կարող թաքնվել և իր գաղտնիքը բացահայտվում է, նա, ընդունելով իր կերպարանքը խոստովանում է թե ով է իրականում։ Պատմությունն ավարտվում է նրանով, որ ամուսինները ներում են միմյանց, հաշտվում են և ինչպես ընդունված է ընտանիքներում, սկսում են համատեղ օգտվել միմյանց ունեցվածքից։ Սակայն նորից երջանիկ ապրել չի ստացվում. չարակամները ասում են հավատարիմ կնոջը, որ ամուսինը դավաճանում է իրեն, նա որոշում է հետևել նրան, և երբ մի անգամ Կեփալոսը, վերցնելով շանը և կախարդական նիզակը, որսի է գնում, Պրոկրիսը գաղտնի հետևում է նրան։ Լսելով տերևների խշխշոցը` Կեփալոսը կարծում է, թե դա եղնիկ է, սակայն դա Պրոկրիսն էր, Կեփալոսը արձակում է անվրիպելի նիզակը, և Պրոկրիսը մահացած ընկնում է։ Մեկ գործողությամբ առասպելը օգտագործվել է որպես սյուժե` գրականության, գեղանկարչության և երաժշտության մեջ[1][2]։

Օպերային դերերգեր խմբագրել

  • Կեֆալոս, թեսալիական որսորդ` Céphale, Chasseur thessalien (տենոր)
  • Պրոկրիս, Դիանայի նիմփան` Procris, Nymphe de Diane (dessus)
  • Ավրորա, Զոյա աստվածուհի` L’Aurore, Déesse de l’aurore (dessus)
  • Հովիվների աստված` Palès, Déesse des bergers (dessus)
  • Ֆլորա, ծաղիկների աստվածուհի` Flore, Déesse des fleurs (bas-dessus)
  • Խանդ` La Jalousie (bas-dessus)
  • Սեր` L’Amour (dessus)

Առաջին բեմադրության պատմություն խմբագրել

1733 թվականի նոյեմբերի 16-ին ամուսնացել են Ֆրանսիայի թագավոր Լուի XV-ի թոռը, ապագա թագավոր` Ֆռանցիա Շառլ X-ը և Մարիա Թերեզա Սավոյսկայան։ Այդ ժամանակներին ենթադրվում էին մեծ տոնակատարություններ` մի քանի օր տևողությամբ։ Ֆրանսիայի պալատ էին եկել ողջ Եվրոպայի թագավորական ընտանիքները։

Ֆրանսիան իր թանկագին հյուրերին հյուրընկալում էր ոչ միայն հացկերույթով, այլ նաև` ընդարձակ մշակութային ծրագրով։ Թագավորական օպերային թատրոնում Վերսալի պալատի մոտ հրավիրվել էին երաժիշտներ, երգիչներ, պարողներ և պարուհիներ։

Այդ տոնական անցած օրերի ընթացքում ներկայացվել է նաև նոր «Կեփալոս և Պրոկրիս» բալետը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1773 թվականի դեկտեմբերի 30-ին, Վերսալում։

Ա. Գրետրիի համար դա եղել է իր առաջին ստեղծագործությունը, որը բեմադրվել է թագավորական բեմում` հատուկ թագավորական ընտանիքի և թագավորական հյուրերի համար[3]։ 1769 թվականին Գրետրիի հրավերը թագավորական բեմ նախորդել է մեծ հաջողությանը, որն ազդել է իր «Հուրոն» (Le Huron) կատակերգական օպերային։ Այդ հաջողությունը ազդել է իր և դոֆինի ընկերական հարաբերությունների վրա, որն էլ իր հերթին կոմպոզիտորին ուղեկցել է բարձր աստիճանի, իսկ 1773 թվականին նա պաշտոնապես ստացել է պալատականի աստիճան և այդ ժամանակ Լուի XV-ի անունից նրան առաջարկվել է մեծ ստեղծագործություն հորինել հատուկ հարսանեական տոնակատարությունների համար[4]։

«Կեփալոս և Պրոկրիս» բալետը որպես երաժշտական ստեղծագործություն խմբագրել

Մարմոնտելը ըստ հայտնի անտիկ սյուժեի գրել է պոեմ։ Այն ամբողջովին համապատասխանում էր տվյալ դարաշրջանին։ Այդ ժամանակ ձևավորվում էին սյուժետային բալետները և գործուն բալետները (ֆր.՝ ballet d’action): Պոեմի ֆաբուլան օգտագործվում էր բալետում նոր ուղղության համար։ Եվ չնայած Անդրեյ Գրետրին առաջին հերթին հռչակվել էր որպես իր ժամանակների կոմպոզիտոր, դարձել է նոր հեղափոխական երաժշտության հեղինակը (ժամանակը հեղափոխական էր), նա բազմիցս անդրադարձել է դիցաբանական սյուժեներին։ Մի քանի տարուց այդ բալետից հետո նա գրել է «Անդրոմախա» օպերան։

Բալետը լի էր ժամանակակից պարերով, առաջին հերթին նա հռչակվել էր չակոնայով, որի համար, երբ բալետը տեղափոխվել էր հրապարակային բեմ` թագավորական երաժշտական ակադեմիա, «վազում էր ողջ Փարիզը». խոսքը «Կեփալոս և Պրոկրիս» հունական բալետի երրորդ գործողության դիվերտիսմենտի չակոնայի մասին է[3]։

Բալետի համար գրված կոմպոզիտորի երաժշտությունը մինչ այժմ առաջացնում է երկդիմի կարծիքներ։

Երաժշտական հանրագիտարանն առհասարակ հին աշխարհին անդրադրաձող այդ ժանրը կոմպոզիտորների համար ձախողում է համարում. «Կոմպոզիտորի փորձերը քիչ հաջողված էին ֆրանսիական լիրիկական ողբերգության ստեղծման գործում («Կեփիլոս և Պրոկրիս», «Անդրոմախա»)[5]։

Սակայն կա նաև հակառակ կարծիքը, օրինակ` երաժշտագետ Աննա Բուլիչևան գրում է.

«

Այս պիեսը երաժշտական է չափից ավելի վառ, տարբերվում է թարմ լուծմամբ և վկայում է ժանրի արմատական թարմացման մասին։ Այն սկսվում է ոչ թե ռիթմից դուրս, այլ շատ հեռվից, ինչպես պասսակալյան, սակայն առաջին թեման ընդհանրապես պասսակալյա չի հիշեցնում, այլ մենուետ։ Այստեղ ամբողջովին բացակայում է վարիացիան և ռոնդոյից ոչինչ չկա։ Մասշտաբային կոմպոզիցիան (մոտ 300 տակտ) բաղկացած է երկու տնային բաժանումից և փոքր վերջերգից։ Գրետրին տալիս է ոչ ընթացակարգային, ստատիկ սոնատի նմուշ։ «Քառատոն» էքսպոզիցիայի 1 բազմաթիվ թեմաները հաջորդում են մեկը մյուսին, խուսափելով պատճառահետևանքային հարաբերություններից։ Միայն դրանից հետո, երբ հերթական բաժինը ավարտվում է ամբողջ կադանսով, հաջորդում է մյուսը։ Բոլոր թեմաները համարժեք են ներկայացված, և միայն գլխավոր տեսարանի երկրորդ թեման հաղթական շեփորանվագ է կյանքի կոչված երգչախմբի տեքստի չորրորդ տողով, կարող է հավակնել գլխավորության, քանի որ դրա հնչյունավորումը վերադառնում է դեպի կոդա։ Երկրորդ երգչախմբային տունը համարվում է սոնատային կառուցվածքի վերականգնում։ Բանաստեղծության երկրորդ տունը սոնատային ձևի կրկնությունն է։ Սակայն քանի որ տոնիկայի և դոմինանտայի հարաբերակցությունը թույլ էր զգացվում, ձևը ընկալվում է ոչ թե սոնատային, այլ տնային
: Աննա Բուլիչևա։ Թատերական չակոնաները և պասսակալյաները Վերծննդի դարաշրջանում[3]։

Ինչպես արդեն նշվել է, բալետը առաջին ցուցադրությունից հետո տեղափոխել են երաժշտության թագավորական ակադեմիայի բեմ (Փարիզի օպերա), որտեղ բեմադրվել է 1775 և 1777 թվականներին։ Սակայն չնայած ունեցած հաջողությանը, երկու դարի ընթացքում չի վերաբեմադրվել։ Նորից բեմ է դուրս եկել միայն 2009 թվականի նոյեմբերի 21-ին, Անդրե Գրետրիի հիշատակին նվիրված փառատոնին և հենց այն նույն թատրոնում, որտեղ կայացել էր պրեմիերան` Վերսալի թագավորական օպերայի թատրոնում։ Ստեղծագործությունը նաև ձայնագրված է CD ձևաչափով[1][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Céphale et Procris, un Grétry enchanté par Guy Van Waas et Les Agrémens». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  2. Мифы
  3. 3,0 3,1 3,2 Театральные чаконы и пассакальи в эпоху Просвещения, автор Анна Булычева
  4. 4,0 4,1 Gretry: Céphale et Procris
  5. Галкина А. М. Гретри А. Э. М. // Музыкальная энциклопедия / под ред. Ю. В. Келдыша. — М.: Советская энциклопедия, Советский композитор, 1974. — Т. 2.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեփալոս և Պրոկրիս» հոդվածին։