Բացել գլխավոր ցանկը

Կերաբաժին, կերային ռացիոն, կենդանուն ամբողջ օրվա համար տրվող կերի քանակությունը, բաժինը, որը կազմվում է տարբեր կերերից՝ հաշվի առնելով սննդանյութերի նկատմամբ կենդանու պահանջը։ Մշակվում է կերային նորմաների և կերերի կազմի ու սննդարարության տվյալների հիման վրա։

Կերաբաժնի կառուցվածքը (կերերի հարաբերակցություն) կազմելիս հաշվի է առնվում կենդանու տեսակը, հասակը, մթերատվությունը, կերակրման տիպը։ Ամբողջ տարվա ընթացքում այն կարող է փոխվել ըստ կենդանու ֆիզիոլոգիական վիճակի (հղիություն, լակտացիա և այլն) և պահվածքի համակարգերի (ամառային ու ձմեռային) փոփոխության։ Տվյալ տեսակի կենդանուն անհրաժեշտ բոլոր տեսակ սննդանյութերը պարունակող կերաբաժինը կոչվում է լիարժեք կամ հավասարակշռված։

Տնտեսություններին օգնելու նպատակով կենդանիների հիմնական խմբերի համար կիրառվող տիպային կերաբաժիննները մշակում են ԳՀ հիմնարկները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 390 CC-BY-SA-icon-80x15.png